Ереван, 30.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«Գործ ունենք արկածախնդիրների հետ, որոնք իրականությունը ներկայացնում են ամենավառ գույներով՝ մտածելով, որ իրենք մարսելու են դա»․ «Փաստ»

ЭКОНОМИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Թեպետ Կենտրոնական բանկը վերջերս հայտարարեց այս տարվա տնտեսական աճի կանխատեսումը 2-ից 1,4 % նվազեցնելու մասին, այնուամենայնիվ, կառավարությունից այլ բան են պնդում: Մասնավորապես, էկոնոմիկայի նախարարը շարունակում է պնդել երկնիշ տնտեսական աճի մասին, ավելին՝ հայտարարում տնտեսության «համարյա վերականգնման» մասին: Մինչ իրար հակասող հայտարարություններին անդրադառնալը՝ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը բնութագրում է տնտեսության այսօրվա վիճակը:

«Մեր տնտեսությունը շատ վատ վիճակում է գտնվում: Հայաստանի Հանրապետությունում բոլոր ցուցանիշների կտրվածքով անկում կա: Խոսքը հատկապես տնտեսական այն կարևորագույն ցուցանիշների մասին է, որոնք բնութագրում են տնտեսության վիճակը:Ինչ վերաբերում է վերոնշյալին, ապա նախ հետևյալն եմ ուզում ընդգծել. առհասարակ, ստացվել է այնպես, որ շուկայական հարաբերությունների մեր անցած ամբողջ ժամանակահատվածում ամենակայացած կառույցը եղել է Կենտրոնական բանկը: ԿԲում արհեստավարժ ու պրոֆեսիոնալ կադրեր են հավաքվել: Հաշվի առնելով այդ հանգամանքը, բնականաբար, նրանց գնահատականը երբևիցե համեմատելի չէ ինչ-որ անձնավորության գնահատականի հետ, որն այս պահին զբաղեցնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, և որը ևս չի տիրապետում անհրաժեշտ գիտելիքներին: Պատկերավոր ձևով ասած՝ գործ ունենք արկածախնդիրների հետ, որոնք իրականությունը ներկայացնում են ամենավառ գույներով՝ մտածելով, որ իրենք մարսելու են դա»,-ասաց տնտեսագետը՝ շեշտելով, որ իրականությանը չեն համապատասխանում բոլոր այն պնդումները, թե երկնիշ տնտեսական աճ է սպասվում, կամ որ տնտեսությունը վերականգնման փուլում է:

 

«Իրականում ՀՀ տնտեսության իրական հատվածը մահացած վիճակում է գտնվում: Ես ցանկանում եմ մեր տնտեսության կառուցվածքի վրա ուշադրություն հրավիրել: Այն արդիական ու ժամանակակից չէ: Այն ունի մի կառուցվածք, որտեղ առաջին դիրքերում ծառայությունների ոլորտն ու առևտուրն են: Այդ ոլորտներից և ոչ մեկը նոր բարիքներ ու համախառն եկամուտ չի ստեղծում: Եվ կապ չունի՝ գոյություն ունեցած ապրանքային զանգվածը մերն է, թե մերը չէ: Տնտեսության այս կառուցվածքում միայն այդ ապրանքների իրացմամբ են զբաղված: Սա նշանակում է, որ տնտեսությունը դոփում է տեղում, և գոնե տեսանելի հեռանկարում լավատեսության հիմքեր չկան: Իսկ եթե այս իշխանությունը շարունակի պաշտոնավարել, տնտեսության վիճակը գնալով ավելի է վատանալու»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ անգամ ամոթ է որևէ հարթակում քննարկել այս կառավարության անդամների դիտարկումները, որովհետև դա նշանակում է զավեշտի մաս կազմել:

«Իրականում քանի դեռ այս իշխանությունը գոյատևում է, մեր տնտեսությունը գահավիժում է: Այս պարագայում երբևիցե որևէ կերպ հնարավոր չէ ենթադրել, որ վաղը լավ է լինելու, որովհետև մենք գործ ունենք որոշում կայացնողների հետ, որոնք երևույթների ու գործընթացների վերաբերյալ բացարձակապես պատկերացում չունեն: Նման պարագայում անիմաստ է ակնկալել, թե ինչ-որ լավ ու դրական արդյունք կլինի»,-նշեց նա: Անդրադառնալով մեր երկրում առկա գնաճին՝ տնտեսագետը նշեց իրավիճակի հիմնական պատճառի մասին:

«Պատճառը մեր տնտեսության սարսափելի տխուր ու ողբերգական վիճակն է: Ինչպես նշեցի, մենք տնտեսութան մեջ նոր արժեք չենք ստեղծում և հենց այդ պատճառով էլ բոլոր տեսակի ապրանքների գնաճ ունենք: Գնաճն առավել ցայտուն ու ակնհայտ է հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների վրա: Եթե շուկայական հարաբերությունների պայմաններում մի երկրում կա գնաճ, ուրեմն իմացեք, որ տվյալ երկրում գոյություն ունի ֆորսմաժորային իրավիճակ»,-ասաց նա:

Անդրադառնալով տնտեսական քաղաքականության պատասխանատուների այն պնդումներին, թե գնաճը համաշխարհային բնույթ է կրում, և այն հիմնականում կապված է համավարակի հետ, տնտեսագետը նկատեց. «Այս համատեքստում հիշեցի «խեղդվողը փրփուրներից է կախվում» արտահայտությունը: Իրենց այս պահին պետք է հղում անել միջազգային շուկաներին, հղում անել կորոնավիրուսին, ինչը և անում են: Իրենք փորձում են այդպես բացատրել իրենց ապաշնորհությունը: Բայց մեկը մյուսի հետ շատ քիչ առնչություն ունի: Նման իրավիճակի հիմնական պատճառը նաև իրենց արհեստավարժ չլինելն է: Իրականում գնաճի ու տնտեսական նման տեմպերի շարունակության դեպքում մենք արտագաղթի ենք ականատես լինելու: Մարդիկ երկրից արդեն իսկ դուրս են գալիս: Մարդկանց մի հատվածը արտագաղթելու մեջ է գտել լուծումը: Իսկ այն հատվածի մեջ, որն արտագաղթելու հնարավորություն չունի, այս ամենը սոցիալական բունտի է հանգեցնելու»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Но если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»Как учесть голос диаспоры на выборах?