Սարգիս Գրիգորյանի ու կնոջ ջերմ լուսանկարը
ЛАЙФԴերասան Սարգիս Գրիգորյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Սարգիսը պատկերված է կնոջ՝ դերասանուհի, պարուհի Մանո Գրիգորյանի հետ։ Զույգը մեղմ գրկախառմված է ու միանման հագուստ է կրում՝ կաշվե բաճկոններ։ Հրապարակումը մեկնաբանված չէ։
Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանը պատկերված էր դուստրերի հետ։ Մեկնաբանություններում դերասանը կոչ է արել չմոռանալ կարեւորի մասին։ «Արագ են մեծանում երեխաները, եւ ընդհանրապես կյանքն է արագ հոսում։ Արդեն դժվար է գրկել նրանց։ Մի տեսակ հուզիչ է գիտակցել, որ գալու է օրը, երբ ձագուկներդ թևերը կբացեն ու կճախրեն դեպի սեփական ճշմարտություն։ Բայց մինչ այդ դու կարող ես ամեն վարկյանը կանգնեցնել եւ հավերժացնել։ Փողի ու փառքի հետեւից ընկնելով՝ մի մոռացեք կարեւորի մասին»,- գրել էր նա։