Մահացել է Արա Մնացականյանը
ОБЩЕСТВОՌԴ-ում ՀՀ դեսպանատունը հայտնում է, որ ս/թ․ մարտի 27-ին կյանքից անժամանակ հեռացել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության խորհրդական, դեսպանության հյուպատոսական բաժնի ղեկավար, փորձառու դիվանագետ Արա Վլադիմիրի Մնացականյանը, ով իր բարձր մասնագիտական գործունեությամբ երկար տարիներ ՀՀ ԱԳՆ-ի ներքո ծառայել է Հայաստանի Հանրապետությանը։
«Դեսպանության ողջ անձնակազմի անունից մեր խորին վշտակցությունն ենք հայտնում Արա Մնացականյանի հարազատներին, մտերիմներին և բոլոր գործընկերներին։
Հայտնում ենք նաև, որ Մոսկվայում նախատեսված Ա․ Մնացականյանի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա ս/թ․մարտի 29-ին, ժամը՝ 14:00-ից 15:00-ը (հասցե՝ Ստրոմինկա փ․7, կ․ 10 – Բախրուշին եղբայրների անվ․ հ․5 քաղաքային հիվանդանոց)»,– ասվում է ՀՀ դեսպանատան տարածած հաղորդագրությունում:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



