Անգելա Մերկելի վարկանիշը նվազել է վերջին հարցման արդյունքներով
МЕЖДУНАРОДНОЕԿիրակի Kantar հասարակական կարծիքի ուսումնասիրման ընկերության հրապարակած հարցումների արդյունքի համաձայն՝ Քրիստոնեադեմոկրատական միության (ՔԴՄ) եւ Քրիստոնեասոցիալական միության (ՔՍՄ) դաշինքը շարունակում է կորցնել վարկանիշը ԳԴՀ-ում պոտենցիալ ընտրողների շրջանում նախքան սեպտեմբերին նշանակված համազգային ընտրությունները, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Հարցման արդյունքներով՝ ՔԴՄ/ՔԴՍ-ն, որի անդամ է նաեւ կանցլեր Անգելա Մերկելը, ստացել է հարցվածների 25 տոկոսի աջակցությունը, ինչը 2 տոկոսով պակաս է, քան նախորդ շաբաթ: Անկումը շարունակվում է անցած տարվա մարտից, ինչը կապված է կորոնավիրուսի համավարակի նկատմամբ ոչ էական արդյունքների, հակավիրուսային պատվաստանյութերի մատակարարման խնդիրների, պաշտպանիչ դիմակների ձեռքբերման առնչությամբ սկանդալների հետ, հաղորդում են ԶԼՄ-ները:
«Երկրում տեղի է ունենում տրամադրությունների փոփոխություն»,-Bild am Sonntag թերթին հայտարարել է Բավարիայի վարչապետ եւ ՔՍՄ առաջնորդ Մարկուս Զյոդերը, որը կանցլերի պատշոնի հավանական թեկնածուն է:
Նա հավելել է, որ Միությունը պետք է ցույց տա, որ դեռեւս ունի ուժեր եւ գաղափարներ, որոնք չի սպառել: Այժմ պետք են նոր նախաձեռնություններ:



