Ереван, 28.Ноябрь.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Տոներին ընդառաջ հայաստանյան շուկայում էական գնաճ չի արձանագրվել

ЭКОНОМИКА

Յուրաքանչյուր տարի Ամանորի նախաշեմին Հայաստանը բախվում է գնաճային ռիսկերի հետ: Մարդիկ իրենց խնայողությունները կենտրոնացնում են դեկտեմբերին ծախսելու վրա, ինչն առաջացնում է լրացուցիչ պահանջարկ, իսկ լրացուցիչ պահանջարկի պարագայում գնաճը հնարավոր է: Նման դիտարկում արեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:

«Գնաճ կլինի՝ կախված պահանջարկի մեծությունից:Մարդկանց մեծ մասի մոտ գնողունակության անկում կա, իսկ տնտեսության շրջանառության մեջ՝ եկամտի զանգվածի կրճատում: Այս գործոնները կարող են կանխել գնաճի տեմպը: Բացի դրանից տրանսվերտների կրճատումը, որը պայմանավորված է ՌԴ տնտեսության բացասական զարգացումներով, ՌԴ-ում նավթի գները 40 դոլարից ցածր են, և այդ ցածր գները նպաստում են, որ աշխատողների եկամուտները նվազեն, և Ռուսաստանում աշխատող ՀՀ քաղաքացին արդեն քիչ տրանսվերտներ ուղարկի Հայաստան, իսկ քիչ ուղարկված տրանսվերտը ստիպում է, որ մարդիկ գնÕ �ղունակ չլինեն»,- ասաց տնտեսագետը:

Խաչատրյանի խոսքով՝ Ռուսաստանում արժույթի 15 տոկոս արժեզրկում կա, ինչը հանգեցրել է բարձր գնաճի, որը կարող է անդրադառնալ Հայաստան ներմուծվող ապրանքների գների վրա, քանի որ հայկական շուկա ներմուծման 30 տոկոս տեսակարար կշիռը բաժին է ընկնում ՌԴ-ին:

«Կարծում եմ՝ գնաճային ռիսկեր կան, բայց դրանք այդքան էլ մեծ չեն: Մարդկանց գնողունակությունն է ցածր մակարդակի վրա, իսկ շուկայի ծավալները գնաճի վրա այս տարի լուրջ ազդեցություն չեն ունենա»,- կանխատեսում է մասնագետը:

Տնտեսագետը նշեց, որ գնաճն այս տարի դեռևս նորմայի շրջանակներում է, այսինքն` 3-4 տոկոսանոց սպառողական գների աճի ինդեքսի մակարդակում: Աննախադեպ գնաճ այս պահի դրությամբ չի գրանցվել: Սա հիմնականում պայմանավորված է նրանով, որ մարդիկ գնողունակ չեն, քանի որ եթե գնողունակությունը չընկներ մեր ներմուծումը 10 ամսվա ընթացքում 1 մլրդ դոլարի չափով անկում չէր գրանցի: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՏՄՊՊՀ մամլո խոսնակ  Գայանե Սահակյանը ևս նշեց, որ իրենց ուսումնասիրություններով հայաստանյան մրցակցային շուկայում գնաճի հետ կապված խախտումներ չեն արձանագրվել:

«Տոներին ընդառաջ հանձնաժողովը շատ ավելի խիստ վերահսկողություն է իրականացնում, անցկացնում է ամենօրյա դիտարկում, որպեսզի հնարավոր գնաճը կանխարգելվի:  Դեկտեմբերի մեկից անցել ենք ամենօրյա ռեժիմի: Այս պահի դրությամբ հանձնաժողովում խախտումներ չեն արձանագրվել, դեռևս որևէ վարույթ չի հարուցվել, վերահսկողությունը կշարունակվի, ու խախտումներ բացահայտելու դեպքում հանրությունը կտեղեկացվի»- ասաց ՏՄՊՊՀ ներկայացուցիչը: 

ՏՄՄՊՀ-ն շաբաթը երեք անգամ ուսումնասիրություններ ու վերահսկողություն է իրականացնում հայաստանյան շուկայում գերիշխող տնտեսվարողների հետ, ովքեր զբաղեցնում են շուկայում ապրանքիրացման ծավալների 1/3-ից ավելին:

Израиль подаст апелляцию в связи с выдачей МУС ордеров на арест Нетаньяху и Галанта Reuters: Соглашение о прекращение огня между Ливаном и Израилем расширяет территорию, свободную от оружия «Хезболлах» Отбывших из Армении воздушным путем граждан стало больше, чем прибывших В МИД отрицают, что Ереван просил организовать заседание ЕАЭС в Санкт-Петербурге В ряде регионов Армении идет снег Idram теперь доступен на Wildberries!ПЕРВОЕ ПОЛНОГЕНОМНОЕ ИССЛЕДОВАНИЕ ОПРОВЕРГАЕТ ТЕОРИЮ ГЕРОДОТА О ПРОИСХОЖДЕНИИ АРМЯНПассажиропоток в двух аэропортах Армении продолжает сокращаться Путин прилетел в Астану Власти никого не слушают: Бурные обсуждения в комиссии парламента Армении на тему налоговых реформ Курсы валют в Армении Председатель НС РА принял чрезвычайного и полномочного посла Королевства Нидерландов Байден отказался отвечать на вопрос, начал ли уже Трамп новую торговую войнуВОЗ надеется на достижение мира в секторе Газа после соглашения по ЛивануВо многих населенных пунктах Армении идет снегСША раскручивают прозападные партии в Армении – СВР РоссииСкидка 80% на обслуживание Travel Card перед Черной пятницей В Краснодаре прошел Международный фестиваль армянского творчества «Назани»Мгновенный idcoin к Черной пятнице Вышедшая в свет новая монография академика Рубена Сафрастяна анализирует программы геноцида в Османской империи в 1876-1915 гг.По просьбе Армении саммит ЕАЭС пройдет 25 декабря в Санкт-Петербурге: Юрий УшаковСамый старый мужчина в мире родился в год, когда затонул «Титаник» и умер в возрасте 112 летВТБ (Армения) снижает ставки по кредитам для малого бизнеса Цена нефти Brent стабилизи9ровалась у $72,9 за баррельИран приветствует соглашение о прекращении огня между Ливаном и Израилем«Аэрофлот» начал увольнения из-за проблем с обслуживанием самолетовСколько граждан РА, обучающихся за рубежом в последние годы, получили отсрочку от призыва на обязательную военную службу? «Паст»АР: На президентских выборах в этом году Трамп набрал больше голосов, чем в 2020 году Почему вся система международного права оказалась в крайне уязвимом и нестабильном состоянии? «Паст»Пашинян: Правление решило выдвинуть кандидатуру руководителя общины Хой на пост губернатора Армавира Никол Пашинян: В Гюмри 8,9, 10 декабря пройдут предварительные выборы Землетрясение в городе Ахар в Иране: толчки ощущались также в Сюникской области Между Николом Пашиняном и Араратом Мирзояном «пробежала черная кошка»? «Паст»Своеобразная «концепция» «борьбы» с преступностью: «Паст»Ucom и Sunchild установили солнечную электростанцию в селе Малишка Первый пилотный контейнер из Индии прибыл в Махачкалу по коридору «Север-Юг» Крупная победа «Реала» (видео) Число убитых и раненых в секторе Газа приближается к 150 тыс. Бабушка из Замбии стала иконой стиля, благодаря нарядам модной внучки В Армении полицейские обезвредили мужчину, угрожавшего взорвать гранату Первый армянский ресторан Tsaghkunk Restaurant & Glkhatun удостоен награды DISCOVERY AWARD 2025 от La LISTE Посол России в Армении посетил Российско-Армянский университет The Guardian: Индия резко раскритиковала подписанный в Баку документ Верховный лидер Ирана призвал вынести премьер-министру Израиля смертный приговор Euronews: Многие разочарованы подписанным в Баку соглашением BBC: Почему климатический саммит в Азербайджане не оправдал ожиданий? В Турции произошло землетрясение Армения ухудшила свои позиции в мировом рейтинге по скорости интернета В районе Арагаца идет снег Курсы валют в Армении