Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Այս իշխանությունները թշնամու օրակարգով են առաջ շարժվում. նրանք երկրի սուվերենության ամբողջական կորստին են հասել». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայ-թուրքական հարաբերությունները բոլոր երեք ՀՀ նախագահների օրոք միշտ էլ եղել են մեր արտաքին քաղաքական օրակարգում, բայց բոլոր երեք նախագահներն էլ շատ հստակ ռազմավարություն են ունեցել, թե այդ հարաբերություններն ինչպիսին պետք է լինեն, ինչ արժեհամակարգի վրա պետք է կառուցվեն և ինչ սկզբունքների հիման վրա պետք է կարգավորվեն: «Փաստի» հետ զրույցում այս մասին ընդգծեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, որի հետ զրույցում անդրադարձել ենք գործող իշխանության քաղաքականությանը՝ կապված մասնավորապես հայթուրքական հարաբերությունների վերաբերյալ խաղաղասիրական դիրքորոշումների հետ: Նշենք, որ այս իմաստով բուռն քննադատությունների առիթ է դարձել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը՝ կապված Թուրքիայի հետ հարաբերություններում «մեր մոտեցումները շտկելու» հետ:

Ըստ քաղաքագետի, ի տարբերություն նախորդ ղեկավարների կառավարման տարիների, այժմ այլ իրողության առաջ ենք. «Հիմա մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ այդ հարաբերությունների կարգավորումը կամ հաշտեցումը փորձ է արվում իրականացնել բացառապես մեծ զիջումների հաշվին: Եվ սա, ըստ էության, թուրքական օրակարգ է, որը որևէ աղերս չունի հայթուրքական հարաբերությունների հետ կապված հայկական օրակարգի հետ: Հայաստանի որևէ ղեկավար երբեք չի մերժել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը, բայց դրա համար պետք են հստակ գործընթացներ, հստակ պայմանավորվածություններ: Ակնհայտ է, որ մենք պետք է մեր հարաբերությունները Թուրքիայի հետ կարգավորենք առանց նախապայմանների՝ հաշվի առնելով նաև մի շարք կարևոր գործոններ. առաջին գործոնը, բնականաբար, այն է, որ Թուրքիան ակտիվ ներգրավվածություն է ունեցել վերջին պատերազմում: Առաջ շարժվելու համար, այս գործոնն, իհարկե, պետք է հաշվի առնել, բայց այս իշխանությունները նման հաշվարկներ անելու ունակություն չունեն: ԱԽ քարտուղարն առավել ևս որևէ բան հաշվարկելու ունակություն չունի, դրա համար գործ ունենք այն իրավիճակի հետ, որն այսօր առկա է»:

Սուրեն Սարգսյանի կարծիքով, նման հայտարարությունները Թուրքիայի կողմից են թելադրված: «Այդ հայտարարությունները, կարծում եմ, արվում են բացառապես Թուրքիայի ականջը շոյելու համար և Թուրքիայի ղեկավարությանը հաճոյանալու նպատակով: Այս տեսակի հարաբերությունների կարգավորումը որևէ կերպ չի բխում ՀՀ շահերից, որովհետև մենք գիտենք, թե Թուրքիան ինչ տեսակի հարաբերություններ է ուզում կառուցել ՀՀ-ի հետ, եթե, իհարկե, ընդհանրապես նման ցանկություն ունի: Ամեն դեպքում, կարծում եմ, որ եթե անգամ նման գործընթաց լինի կամ արդեն իսկ կա, այն կեղծ օրակարգ է՝ պայմանավորված Ապրիլի 24-ի տարելիցով ու նաև այն հանգամանքով, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ավելի մոտ է կանգնած Ցեղասպանության ճանաչմանը, քան ԱՄՆ որևէ այլ վարչակազմ: Մեծ հաշվով, ես կարծում եմ, որ սա թուրքական հաշվարկ է, թուրքական քաղաքականություն է, և Հայաստանի իշխանություններն իրականացնում են Թուրքիայի ռազմավարությունը»,-նկատեց քաղաքագետը:

Թուրքիայի հետ հարաբերությունների «վերաիմաստավորման» թեզը դիտարկելով Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ-ից եկող դրական ազդակների համատեքստում՝ նա հավելեց. «Ինչպես արդեն նշեցի, Բայդենը բավականին մոտ է կանգնած Ցեղասպանության ճանաչմանը: Իրականում Վաշինգտոնի մեր համայնքի կողմից սա շատ լուրջ հնարավորություն է դիտարկվում, որը պետք է օգտագործել:Այստեղ ամենամեծ խնդիրը հետևյալն է. Ցեղասպանության ճանաչման միակ խանգարող հանգամանքը կարող է լինել հայթուրքական հարաբերությունների կարգավորման փորձը: Այն կարող է խանգարել ճանաչման գործընթացին. թուրքերն ամերիկացիներին կասեն՝ «թողեք պատմական հնարավորությունն օգտագործենք ու հայերի հետ հարաբերությունները կարգավորենք ու հարաբերություններ կառուցենք»:Սա կարող է միակ խոչընդոտը լինել, ու, կարծես, թուրքական ռազմավարությունը ՀՀ իշխանությունների համար ընդունելի է:Այս հայտարարություններով վնաս է հասցվում առաջին հերթին նաև Սփյուռքին, ամերիկահայ համայնքին ու հենց Հայ դատի գրասենյակին, որն ակտիվ աշխատում է նշված ուղղությամբ»:

Սուրեն Սարգսյանը շեշտեց, որ մենք այսօր արտաքին քաղաքականություն ընդհանրապես չունենք:«Մեր արտաքին քաղաքականությունը մենք չենք որոշում: Նույնիսկ Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում մեր արտաքին քաղաքականությունը որոշում են Թուրքիան և Ադրբեջանը: Այնպես որ, ավելորդ է խոսել Հայաստանի արտաքին քաղաքականության և, ընդհանրապես, սուվերենության մասին, որովհետև այս իշխանությունները երկրի սուվերենության ամբողջական կորստին են հասել, որի վերականգնումը մեզանից տասնամյակներ է պահանջելու, իհարկե, այն նախապայմանով, որ այս իշխանությունները շտապ պետք է հեռանան: Դա միակ պայմանը չէ, բայց ամենակարևոր նախապայմանն է, որովհետև այս իշխանությունները ո՛չ ունակություններ, ո՛չ կարողություններ, ո՛չ էլ որևէ բան անելու ցանկություն չունեն: Եթե այս երեք բաղադրիչներից մեկն ունենային, ինչ-որ բան կարելի էր հասկանալ, բայց այս երեքից որևէ մեկը չունեն: Կարծում եմ՝ նրանց հեռացումն անխուսափելի է:

Ամենամեծ վտանգը թշնամու օրակարգով շարժվելն է: Դրանից ավելի վատ ու վտանգավոր բան չկա: 44-օրյա պատերազմը հենց այն մասին էր, որ մենք շարժվում ենք թշնամու օրակարգով, թշնամու թելադրանքով, ու դրա համար տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Հիմա պատերազմն ավարտվել է, և այս փուլում, երբ մենք կարող ենք փորձել դիվանագիտական ճանապարհով դրա հետևանքների մի մասը վերացնել, Հայաստանի իշխանությունները նորից առաջ են շարժվում թշնամու օրակարգով: Սա է ամբողջ իրողությունը»,-եզրափակեց մեր զրուցակիցը: 

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%