Ереван, 25.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Շարունակում են հատել հայ ժողովրդի կենսական շահերի բոլոր «կարմիր գծերը»․ «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան 44-օրյա պատերազմի արդյունքում հայկական կողմի կապիտուլ յացիայի հետևանքով տարածաշրջանում ուժերի ռազմաստրատեգիական դասավորության փոփոխություն է տեղի ունեցել հօգուտ Թուրքիայի և Ադրբեջանի։ Եվ հիմա թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է իր ազդեցությունն ուժեղացնելու լրացուցիչ լծակներ ստեղծել։ Հենց դրանով է պայմանավորված, որ Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով պարբերաբար զորավարժություններ են իրականացնում և համատեղ տարբեր ծրագրերի նախաձեռնությամբ հանդես գալիս։ Իսկ առավել հեռանկարային մասով Բաքվի և Անկարայի ցանկություններն ուղղակի վտանգ են ներկայացնում հայկական պետականության համար։ Հիմա գանք այս օրերի ամենաքննարկվող հարցերից մեկին. ի վերջո, պե՞տք է հարևանների հետ հարաբերությունները կարգավորել, թե՞ ոչ։

Իհարկե, անհրաժեշտություն է հարևան երկրների հետ հարաբերությունների կառուցումը, բայց հարցն այն է, թե ինչ գին է վճարվելու դրա համար։ Իսկ մյուս կողմից էլ՝ այդ հարաբերությունները պետք է լինեն փոխադարձ զուգահեռ հարթության վրա, այլ ոչ թե ուղղահայաց։ Այնինչ, թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է հասնել Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման մի այնպիսի հանգրվանի, որում Հայաստանը հանդես գա անընդմեջ միակողմանի զիջումների գնացող կողմի դերում։ Իսկ գործող իշխանություններն էլ երկրի ուժերը վերականգնելուն միտված քայլեր ձեռնարկելու փոխարեն ընտրել են ամեն գնով Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները վերականգնելու ճանապարհը՝ անկախ այն հանգամանքից, թե դա ինչ ծանր հետևանքներ կունենա մեր երկրի համար։ Օրինակ՝ որոշ ժամանակ առաջ արտգործնախարար Արա Այվազյանը, հաշվի առնելով Արցախի հետ կապված նոր իրողությունները, խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, թե Թուրքիան այլևս որևէ պատճառ չունի փակ պահելու Հայաստանի հետ սահմանը։

Նկատի ունենանք, որ Թուրքիան միշտ ձգտել է հասնել նրան, որ Հայաստանի հետ սահմանների բաց կամ փակ լինելը անմիջականորեն կապվի Արցախյան հիմնախնդրի հետ, իսկ հայկական կողմը միշտ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու կողմնակից է եղել։ Փաստորեն այսպիսով Հայաստանը, ավելի ճիշտ՝ այս իշխանությունը, ընդունում է Թուրքիայի խաղի կանոնները։ Թերևս դրանով է նաև պայմանավորված, որ Թուրքիայի պաշտոնական շրջանակներն իրենց հայտարարություններում ի ցույց են դնում հատուկ շահագրգռվածություն, որպեսզի Փաշինյանը շարունակի պաշտոնավարել։ Ու սա քիչ չէ, իշխանությունները հիմա էլ հակվել են թուրքերի հետ «ախպերության» միջոցով իրենց իշխանությունը պահելու գաղափարին։ Բայց քանի որ Փաշինյանի իշխանությունն այս հարցում բախվելու է հասարակության համառ դիմադրությանը, ապա նրանք արդեն իսկ սկսել են նախևառաջ խոսել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման «օգուտներից»՝ այն կապելով տարածաշրջանային տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հետ։ Իսկ դրա համար պետք է փոխել Թուրքիայի՝ մեր հանրության շրջանում պատմականորեն արմատավորված թշնամու կերպարը։

Եվ այս համատեքստում պատահական չէ, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով Թուրքիայի՝ շթնամի պետություն համարվելու հարցին, հայտարարում է, թե Հայաստանի մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն, և իրենք այդ ուղղությամբ աշխատում են: Հասկանալի է, ԱԽ քարտուղարը ինքնագլուխ, «հենց այնպես» չէր նետել այդ թեզը: Եվ դա շուտով ապացուցվեց: Ընդամենը երկու օր անց Արմավիրի մարզ այցելության մեկնած Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե մենք պետք է փոխենք մեր դիտանկյունը տարածաշրջանի նկատմամբ՝ նկատի ունենալով Թուրքիայի հանդեպ վերաբերմունքը և նորից մեջբերելով իր խոսքերը թշնամանքի հետ կապված. «Որքան մենք ենք համարում թշնամի, այդքան էլ մեզ են համարում թշնամի, էլի մենք ենք շատ համարում թշնամի, այդքան մեզ են ավելի շատ համարում թշնամի, ինչքան մեզ շատ են թշնամի համարում, այնքան մենք ավելի շատ ենք թշնամի համարում, մենք այս մասին պետք է մտածենք, մենք տարածաշրջանում պետք է Հայաստանի շուրջ ստեղծենք որոշակի բարենպաստ միջավայր»։

Եթե այս միտումը շարունակվի, ապա կասկած լինել չի կարող, որ իշխանությունները մի օր էլ հանուն Թուրքիայի հետ «քիրվայության» կարող են «օրենքի ուժով» հրաժարվել Հայոց ցեղասպանության փաստից, ինչը ևս Թուրքիայի՝ հարաբերությունների կարգավորման հիմնական պահանջներից է։ Իսկ Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման ու պահանջատիրության խնդիրը ոչ միայն ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից է, այլև սփյուռքահայության պայքարի կարևորագույն բաղադրիչը։ Փորձագիտական շրջանակները պատահական չեն համարում, որ Փաշինյանն ու իր թիմակիցները կտրուկ անցնում են «թուրքերի հետ ախպերություն» անելու թեմային այն ֆոնին, երբ ակտիվացել են ԱՄՆ գործող վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին խոսակցությունները։ Եվ Հայաստանի նման վարքագիծը անիմաստ կարող է դարձնել ԱՄՆ նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։

Մյուս կողմից էլ՝ մեր իշխանությունների թուրքամետությունը սեպ է խրում Հայաստանի և սփյուռքի հարաբերություններում։ Ընդհանրապես, այս իշխանությունները Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման են գնում մեր համազգային շահերի հաշվին։ Այսինքն, քիչ չէ, որ մեր երկիրը անդունդի եզրին են հասցրել, պարտության են մատնել, հազարավոր զոհերի ու հսկայական տարածքների կորստի պատճառ են դարձել, ոչ միայն հեռանալու նպատակ չունեն, այլև շարունակում են հայ ժողովրդի կենսական շահերի «կարմիր գծերը» հատելու ճանապարհը։

Արթուր Կարապետյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира