Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Տնտեսության իրական հատվածում լավատեսական հայտարարությունների հիմքեր չկան ու չեն երևում»․ «Փաստ»

ЭКОНОМИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա փետրվարին նախորդի համեմատ գրանցել է 5,3 տոկոս անկում, և միայն այս ցուցանիշը բավարարել է ամրագրելու, որ ՀՀ-ի տնտեսության անկումը դեռ շարունակվում է: Այս մասին «Փաստի» հետ զրույցում նշեց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը:

«2020 թ. դեկտեմբերին 2019 թ. դեկտեմբերի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշի անկումը կազմել է 8,8 տոկոս: 2021 թ. հունվարին 2020 թ. համեմատ անկման միտումը նվազել է՝ կազմելով 8,2 տոկոս: Արդեն փետրվարին անկումը կազմել է 5,3 տոկոս: Այսինքն, գոնե վերջին երեք ամիսների համար այս ցուցանիշների համադրությունը ցույց է տալիս, որ ՀՀ տնտեսության անկման տեմպերը որոշակիորեն դանդաղում են:Այդուհանդերձ, տնտեսական անկման տեմպի դանդաղումը չի նշանակում, որ տնտեսական անկումը կանգ է առել, և քանի դեռ անկման միտումը կանգ չի առել, մենք չենք կարող խոսել տնտեսության վերականգնման ու ինչ-որ դրական միտումների մասին: Ամենաթարմ տվյալներով՝ բավականին մեծ՝ երկնիշ անկումներ են գրանցվել այն ոլորտներում, որոնք մեր համախառն ներքին արդյունքում բավականին մեծ տեսակարար կշիռ ունեն: Առևտրաշրջանառության, ծառայությունների ոլորտներում երկնիշ անկումներ կան, անկում կա նաև արդյունաբերության ոլորտում»,-ասաց նա՝ միաժամանակ նշելով, որ եկամուտների աճ, մասնավորապես, միջին աշխատավարձի ցուցանիշի բարձրացում է գրանցվել առավելապես պետական ոլորտի աշխատողների մոտ:

«Սա ևս խոսուն ցուցիչ է տնտեսության մասին, որովհետև տնտեսության մասնավոր հատվածում եկամուտների աճ կա՛մ չի գրանցվում, կա՛մ շատ փոքր թվերով է գրանցվում: Մենք իրականում գործ ունենք եկամուտների անկման հետ: Եվ մարդկանց եկամուտների նվազման ֆոնին բավականին բարձր տեմպերով շարունակվում է գնաճը: Թե՛ այս ամենի համադրությամբ, թե՛ պետական վիճակագրության մակարդակով ևս մեկ անգամ արձանագրվում է, որ ՀՀ-ում տնտեսական անկումն ու ճգնաժամը դեռ շարունակում են պահպանվել: Իսկ ճգնաժամից դուրս գալու միտումները դեռ որևէ կերպ հուսադրող չեն, որովհետև նույն եկամուտների ու գների հետ կապված դրական որևէ հեռանկար այս պահին չկա, եթե, իհարկե, հաշվի չառնենք այն բոլոր հայտարարությունները, որոնք զուգահեռ իրականության մեջ արվում են պետական պաշտոնյաների կողմից: Ի դեպ, դրանց վերլուծությունը ցույց է տալիս, որ տնտեսության իրական հատվածում լավատեսական հայտարարությունների հիմքեր չկան ու չեն երևում: Ընդհանուր առմամբ, չունենք նաև որևէ հիմք կարծելու, որ տնտեսությունը վերականգնվում է»,-ասաց նա:

Որպես օրինակ՝ մեր զրուցակիցը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, ըստ որի, այս տարվա փետրվարի առաջին 15 օրերի ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀԴՄներով գործարքների թիվն ավելի մեծ է եղել. «ՀԴՄ-ների գործարքների ամբողջական պատկերն իրականում երևում է նույն առևտրի և ծառայությունների երկնիշ անկման մեջ: Այսինքն, որ թիվը ձեռք է տալիս և հնարավոր է դրանով ինչ-որ աճեր արձանագրել, այս իշխանությունը վերցնում, հանրայնացնում է: Հետո դրա հիման վրա արվում են վերլուծություններ ու կանխատեսումներ, որոնք տնտեսության ու տնտեսագիտության հետ որևէ կապ իրականում չունեն»:

Նա շեշտեց՝ այսօրվա իրավիճակի հիմնավորումը թող ոչ ոք չփորձի պայմանավորել բացառապես առկա օբյեկտիվ պարամետրերով՝ համավարակով ու պատերազմով. «Այստեղ կա նաև սուբյեկտիվ, մասնավորապես, այս իշխանության կողմից վարած քաղաքականության հետևանք: Տնտեսության նման տեմպերով անկումը երկար ժամանակ վարվող սխալ քաղաքականության հետևանք է: Երբ երկար ժամանակ չհաշվարկված ու անհեռատես քաղաքականության հետևանքով տնտեսության դիմադրողականությունն անկում է ապրում, ցանկացած շոկի պարագայում տնտեսության կրած հետևանքները շատ ավելի խորքային են լինելու»:

Անդրադառնալով այսօր իրականացվող քաղաքականությանը՝ փորձագետը խոսեց գնաճի օրինակով. «Այսօր, փաստացի, ՀՀում գների աճը զսպող միակ աշխատող ինստիտուտը Կենտրոնական բանկն է մնացել, որն իր ձեռքի տակ եղած հնարավոր գործիքակազմով փորձում է իրականացնել գործողություններ, որոնք ինչ-որ իմաստով պետք է ազդեն գների զսպման վրա: Առանձին վերլուծության թեմա է, թե վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելու, այսինքն՝ թանկ փողերի քաղաքականությունն ավելի շատ օգուտ է, թե վնաս, բայց մենք տեսնում ենք, որ, ամեն դեպքում, գնաճի տեմպերը դեռ շարունակվում են: Նույն ԿԲ-ն կանխատեսել է, որ առաջիկայում գնաճ դեռ կլինի, որից հետո որոշակիորեն կկայունանա: Իսկ թե այդ առաջիկան երբ է, մեծ հարց է: Այսինքն, գնաճի քաղաքականության արդյունավետության հետ կապված բավականին մեծ խնդիրներ ունենք: Մյուս կողմից՝ այդ քաղաքականությունն ավելի արդյունավետ կլիներ, եթե զուգորդվեր կառավարության մյուս մարմինների քայլերով: Մինչդեռ թե՛ էկոնոմիկայի, թե՛ ֆինանսների նախարարության կողմից որևէ գործողություն չկա, որը ԿԲ-ի հետ որոշակի արդյունք կտար:

Փոխարենն էկոնոմիկայի նախարարության կողմից կան բանավոր հավաստիացումներ առ այն, մեր տնտեսությունը «համարյա վերականգնվել է», որի հիմքում վերցվում է մեկ ամսվա վիճակագրություն, արվում կիսավերլուծություն: Եվ առանց պատշաճ հիմնավորման, թե իրականում ինչ նկատի ունի էկոնոմիկայի նախարարը, մեկ օր հետո հայտարարում է, որ Հայաստանում տուրիզմը կարող է աճել 319 տոկոսով: Վատթարագույն ժամանակահատվածը որպես բազային տարի վերցնել ու այդ հիմքով համեմատությունների վրա հայտարարել, թե տնտեսությունը վերականգնվում է, տնտեսական վերլուծության տեսակետից առնվազն անմիտ գործողություն է»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества