Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Իսկական պատուհաս են Հայաստանի համար»․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Համահայկական գրողների միության նախագահ, գրականագետ Աբգար Ափինյանը նշում է՝ քաղաքական մեծ փորձառություն պետք չէ հասկանալու համար, որ խորհրդարանական սպասվող ընտրությունները պետք է դառնան մի սոսկալի ողբերգություն մեր ժողովրդի համար:

«Առաջինը՝ հոգեբանական, ամբողջ աշխարհի առաջ խայտառակ ենք լինելու, որովհետև ընտրություններ կազմակերպելու է մի քաղաքական ուժ և դրա ղեկավարը, որը դավաճանել է հայրենիքին: Սա իսկական խեղկատակություն է, ֆարս: Նրանք, ովքեր պետք է ուղղակի չքվեն պատմության թատերաբեմից և պատասխան տան, ասես ոչինչ չի եղել, կազմակերպելու են ընտրություններ: Երկրորդ՝ արդեն տեսել ենք նրանց կազմակերպած ընտրություններն Արցախում: Գիտենք, թե ինչ իշխանություն ձևավորվեց, ինչ կազմով և ինչպես իրեն պահեց այդ իշխանությունը պատերազմի օրերին: Եթե մեր երկրում նախագահի, վարչապետի, ԱԺ պատգամավորի, կառավարության անդամի պաշտոններում բերեին օտարազգի ղեկավարների, նրանք գուցե հազար անգամ ավելի հոգատար լինեին Հայաստանի նկատմամբ, քան նրանք, ովքեր հայկական ազգանուններ են կրում, բայց օտար գործակալական ցանցի անդամներ են:Խոսքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասին է: Եթե ընտրություններ տեղի ունենան, հիմա արդեն կարող ենք ասել, թե ինչպիսին են լինելու դրանք: Երրորդ՝ ոչ ոք թող չմտածի, որ այսօր իշխանական լծակներ ունեցող քաղաքական ուժը համակիրներ չունի: Երբեմն կարդում եմ փորձառու մարդկանց կարծիքներ և զարմանում, թե քաղաքական գիտելիքն ինչ աստիճանի է լքել Հայաստանը, որ ոմանք ասում են՝ իրենք հավատում են, թե Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես ոչ մի ձայն չի հավաքելու:

Դա սխալ կարծիք է, հավաքելու է: Նույնիսկ Հիտլերը 1945 թ.-ին, երբ ամբողջ երկիրն ավերակ էր դարձրել, ուներ մեծ թվով համակիրներ և, եթե ընտրություններ կազմակերպեր, մեծ թվով ձայներ էր հավաքելու: Խոսքը ձայների քանակի մասին չէ, խոսքն օբյեկտիվ իրականության մասին է՝ ի՞նչ կարող է տալ այդ մտածողությունը հայրենիքին: Մեր ընդդիմադիր ուժերը, որ ջոկ-ջոկ գործել գիտեն և աշխատանքի անարդյունավետությունը դրանով էլ պայմանավորված է, պետք է միավորվեն և կարողանան մեր հայրենիքը փրկել այս պատուհասից: Իսկ որ ներկայումս իշխող քաղաքական ուժն իսկական պատուհաս է և թշնամի Հայաստանին, ակնհայտ է:Բացի սա, ընտրությունների ընթացքում լինելու են սոսկալի բախումներ: Եթե այսօր մեդիա դաշտում տեսնում ենք, թե ինչ հարձակումներ են միմյանց դեմ տեղի ունենում, ապա ընտրատեղամասերում պարզապես իրար վրա են հարձակվելու և հնարավոր են նույնիսկ զինված բախումներ: Ում համար թանկ է Հայաստանի ճակատագիրը, նա ամեն ինչ պետք է անի թույլ չտալու համար, որ տեղի ունենա այդ օրհասը, պատուհասը՝ խորհրդարանական ընտրություններ Նիկոլ Փաշինյանի կազմակերպմամբ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ափինյանը՝ ընդգծելով, որ ժամանակավոր կառավարության ստեղծումը միակ ելքն է այս իրավիճակից: Զրույցի վերջում անդրադառնում ենք նաև նորաստեղծ «Հայ մտավորականների խորհրդին» և դրա գործունեության անհրաժեշտությանն այս օրերին:

Գրականագետը նշում է՝ նորովի են կազմակերպել իրենց խորհրդի աշխատանքները: «Մեր մտավորականները երբեք այս ոճով չեն աշխատել: Յուրաքանչյուր հանդիպում նվիրված է կոնկրետ խնդրի՝ մշակույթ, քաղաքականություն, տնտեսություն և այլն: Ամեն անգամ հրավիրում ենք ոլորտի մասնագետներին և յուրաքանչյուր հանդիպման ավարտին ընդունում ենք հայտարարություն՝ կոնկրետ այդ իրողությունների մասին:Այս աշխատանքը հնարավորութուն կտա, որ մեր մտավորականներն անդրադառնան այն խնդիրներին, որոնք լուծված չեն: Առ այսօր մեր ժողովուրդը չգիտի, թե ով է պետական պաշտոնյան: Ահա թե ինչու պետական պաշտոններում հայտնվեցին պարզապես հայրենիքի դավաճաններ: Պետական պաշտոնյան այն անձնուրաց մարդն է, որ չպետք է աշխատի սոսկ փողի համար, նրա համար առաջին տեղում չպետք է լինեն աշխատավարձն ու պարգևավճարը, որն այսօր, ուղղակի կտրելով բանակից, շպրտում են անգործ, անխելք ու անուղեղ մարդկանց: Կոճակ սեղմողներին պարգևավճար տալն ուղղակի հանցագործություն ենք համարում: Այս բոլոր խնդիրներին մտավորականը պետք է պատասխան տա:Իմ հասարակական, մշակութային երկարատև գործունեության ընթացքում չեմ հանդիպել ավելի ազնիվ մարդկանց, քան եղել է ու այսօր կա հայ մտավորականը: Որքան էլ խոսվի մտավորականության նվազ դերի մասին, պետք է ասել՝ մտավորականին չեն տվել հնարավորություն անգամ տեսակետ արտահայտելու: Նրան միշտ քշել են հեռու, որովհետև վախեցել են ճշմարիտ խոսքից: Ասպարեզ տվեք հայ մտավորականին և կտեսնեք մեկ տարում լուծված խնդիրներ, որոնց շուրջ երեսուն տարի անիմաստ բանավիճում են»,-եզրափակում է Աբգար Ափինյանը:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%