Ереван, 25.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ռուսաստանը կգնա՞ երկրորդ ռազմաբազա ստեղծելու և նոր ռազմաքաղաքական համաձայնագրի կնքելու ճանապարհով․ «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

iarex.ru-ն «Ռուսաստանի ինչի՞ն է պետք երկրորդ ռազմաբազան Հայաստանում» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ընդդիմադիր կուսակցություններն ընտրել են նախընտրական քարոզարշավի ամենաարդյունավետ մարտավարությունը: Նրանք անընդհատ խոսում են երկրի անվտանգության մասին: Եվ հենց անվտանգությունն է ներկայումս Հայաստանի համար առավել հրատապ խնդիրը: Լեռնային Ղարաբաղի պատերազմում կրած պարտությունից և Ադրբեջանի հետ սահմանների հարկադիր գծանշումից հետո, որը ազդել է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ նաև հենց Հայաստանի տարածքի վրա, անվտանգության հարցը առաջնային է անգամ այնպիսի խնդիրներից, ինչպես, օրինակ՝ կորոնավիրուսի մոլեգնող երրորդ ալիքը:

Մարտի 26-ին խորհրդարանում կայացած ճեպազրույցում ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ «հետպատերազմյան պայմաններում, երբ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանները վտանգված են, իսկ Ռուսաստանն իրականում դարձել է Արցախի անվտանգության երաշխավորը, անհրաժեշտ է վերանայել Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները... Մենք հավատում ենք, որ եկել է ժամանակը Ռուսաստանի հետ նոր ռազմաքաղաքական դաշինք կնքելու համար և շատ շուտով դրա մանրամասն նախագիծը կներկայացվի», - ասել է նա՝ ավելացնելով, որ «Բարգավաճ Հայաստանը» շուտով կներկայացնի Ռուսաստանի հետ նոր ռազմաքաղաքական դաշինքի իրենց մշակած նախագիծը:

Ավելի վաղ խորհրդարանական մեկ այլ ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ ևս խոսել էր անվտանգության նոր համաձայնագրի անհրաժեշտության մասին:«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը առաջարկել է ստորագրել նոր համաձայնագիր, որը պարունակում է Հայաստանում ռուսական երկրորդ ռազմաբազայի ստեղծման մասին կետ: Կուսակցությունը կարծում է, որ նոր բազայի գտնվելու վայրը պետք է լինի Սյունիքի մարզը, որը սահմանակից է Ադրբեջանին: Նրանց կարծիքով, նոր ռազմաբազան կդառնա տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և անվտանգության երաշխավորը: Այժմյան ռուսական 102-րդ ռազմաբազան տեղակայված է Գյումրիում: Նրա տեղակայումը 2010 թվականին երկարաձգվել է մինչև 2044 թվականը: Ռուսաստանը օգտագործում է նաև Երևանի «Էրեբունի» ռազմական օդանավակայանը: Բայց դժվար է պատկերացնել, որ ընդդիմության նախաձեռնությանը կաջակցեն գործող իշխանությունները: Արտաքին քաղաքականության մեջ, հազվադեպ բացառություններով, ընդդիմության և իշխանությունների շահերը չեն համընկնում

Ավելին, ընդդիմությունից իշխանության անցումը արմատապես փոխում է քաղաքական գործիչների դիրքորոշումները: Մյուս կողմից՝ այն պայմանները, որում գտնվում է Հայաստանը, իսկապես հուշում են, որ առաջին հերթին Հայաստանի իշխանությունները պետք է շահագրգռված լինեն նոր համաձայնագրով, որը հաշվի կառնի պատերազմից հետո տարածաշրջանում ձևավորված բոլոր նոր պայմաններն ու սահմանները։ Այնուամենայնիվ, հիմնական հարցն այն է, թե արդյո՞ք Ռուսաստանին պետք է երկրորդ ռազմաբազա, և արդյո՞ք նրան պետք է նոր ռազմաքաղաքական համաձայնագիր, որը ցանկացած պահի կարող է դառնալ մեղադրանքների մեկ այլ փաստարկ ինչպես Արևմուտքի, այնպես էլ Հայաստանի համար. օրինակ՝ «Ռուսաստանը մեզ չօգնեց, չնայած այստեղ արդեն ունի երկու ռազմաբազա»:

Պետք չէ նաև մոռանալ, որ մինչ այժմ Հայաստանում մարդիկ բողոքում են Նիկոլ Փաշինյանից՝ նրան համարելով Ղարաբաղում կրած պարտության գլխավոր մեղավորը: Բայց դա շուտով կարող է փոխվել, և ժողովուրդը կարող է պարտության մեջ ավելի ազդեցիկ մեղավոր փնտրել: Անգամ հիմա արդեն կարելի է լսել Ռուսաստանին ուղղված մեղադրանքներ, որ նա չի օգնել Հայաստանին, և որ անհրաժեշտ է փնտրել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության այլընտրանք: Իշխանություններին սատարող ուժերը և առանձին քաղաքագետներ ու փորձագետներ նախանձելի հետևողականությամբ համեմատում են Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանագիրը Խորհրդային Միության՝ քեմալական Թուրքիայի հետ կնքած մոսկովյան պայմանագրի հետ, համաձայն որի, Ռուսական Կայսրության նախկին հայաբնակ տարածքներ Կարսը, Արդահանը և Սուրմալուի տարածաշրջանը Արարատ լեռան հետ անցել են թուրքերին, իսկ փոխարենը Թուրքիան Բաթումը զիջել է Խորհրդային Վրաստանին ...

Այսօր, Ռուսաստանի մեղքի մասին վարկածի կողմնակիցների կարծիքով, Լեռնային Ղարաբաղի տարածքները, որոնք առանց կռվի տրվել են Ադրբեջանին, փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման դիմաց: Եվ եթե դրան գումարենք պատերազմի տարիներին օգտագործված ռուսական զենքի արդյունավետությունը կասկածի տակ դնելու Հայաստանի իշխանությունների փորձերը, ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանը չպետք է ներգրավվի ո՛չ որևէ նոր ռազմաքաղաքական համաձայնագրի կնքման գործին, ո՛չ էլ երկրորդ նոր ռազմաբազա ստեղծի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира