Ереван, 24.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Առաջ են շարժվում մանիպուլյացիաների միջոցով քաղաքացիներին խաբելու ճանապարհով․ «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Կորոնավիրուսը աշխարհում չի նահանջում, բայց կորոնավիրուսի ճգնաժամի արդյունքում սկսված համաշխարհային տնտեսական ճգնաժամը սկսել է նահանջել։ Եվ այս տարի համաշխարհային տնտեսության վերականգնման մասով հիմնականում պահպանվում են լավատեսական մոտեցումները։ Իսկ առանձին երկրների տնտեսություններ ուղղակի սկսել են բացառապես դրական դինամիկա ցույց տալ։ Սակայն դա Հայաստանին չի վերաբերում։ Պարզապես չի կարող վերաբերել: Հաշվի առնելով տեղի ունեցող գործընթացները՝ Հայաստանում տնտեսական ճգնաժամը հեռու է նահանջի միտում դրսևորելուց։ Նույնիսկ լրիվ հակառակը:

Չկա ռազմավարական մոտեցում, թե քայլերի ինչպիսի հաջորդականությամբ կարելի է տնտեսությունը դուրս բերել այս խոր փոսից։ Դրա փոխարեն մեծանում է հարակից գործոնների բացասական ազդեցությունը։ Մեր ազգային արժույթը՝ դրամը, դանդաղ, բայց սահուն կերպով արժեզրկվում է՝ ցույց տալով մեր տնտեսության իմունիտետի աստիճանը։ Դրան գումարվում են կառավարության նկատմամբ վստահության հսկայական դեֆիցիտը, կապիտալի արտահոսքը, պետական պարտքի անասելի աճը, սպասվող ընտրությունների հետ կապված անորոշությունը։ Դրա համար էլ տնտեսության մեջ պահպանվում է ընդհանուր բացասական ֆոնը։ Վիճակագրական կոմիտեն վերջերս ամփոփել է 2021 թվականի հունվար-փետրվար ամիսների ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշները նախորդ տարվա նկատմամբ, որի համաձայն, տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 6,7 տոկոսով։ Ընդ որում, պետք է ուշադրություն դարձնել, որ ներկայացված ցուցանիշների մեջ արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 7,9 տոկոսով։

Բայց այս բոլորով հանդերձ, իշխանությունները ձգտում են չափից ավելի մեծ դրական սպասումներ առաջ բերել հանրության շրջանում։ Դրա համար Փաշինյանը ՀԴՄ-ների թվերն է համեմատում, պարբերաբար խոսում է տնտեսության դրական դինամիկայի ու վերականգնողական փուլ թևակոխելու մասին։ Կանխատեսելի է, որ սպասվող ընտրություններին ընդառաջ իշխանություններն ավելի մեծ թափով են ձեռնամուխ լինելու հանրությանը համեմատաբար բարձր ցուցանիշներով մանիպուլացնելուն։ Դրա համար էլ արդեն իսկ էկոնոմիկայի նախարարն սկսել է հայտարարություններ անել, թե Հայաստանի տնտեսությունը վերականգնվում է, այս տարի անցյալ տարվա համեմատությամբ փակելու ենք 10 տոկոս տնտեսական աճով, զբոսաշրջության բնագավառում 319 տոկոս աճ ենք ունենալու և այլն։ Իհարկե, Քերոբյանի հայտարարությունները պատահականություն չեն, և նկատելի են դարձնում մարտ, ապրիլ, մայիս ամիսների մասով շատ գեղեցիկ ցուցանիշներ նկարելու և տնտեսության վերականգնման մասին հորինվածքներով հասարակությանը մոլորեցնելու՝ իշխանությունների նպատակները։

Ամբողջ հարցն այն է, որ համավարակի տարածման պատճառով անցյալ տարվա մարտից սկսած Հայաստանում խիստ սահմանափակումներ կիրառվեցին, լոքդաուն հայտարարվեց, որի արդյունքում առաջին հիմնական հարվածը մեր տնտեսությունը վերցրեց իր վրա, շրջանառությունը հասավ նվազագույնի, իսկ ցուցանիշները սկսեցին աննախադեպ գահավիժել։ Հիմա անցյալ տարվա այս ամիսների ցուցանիշների համեմատությամբ այս տարի ինչ ցուցանիշ էլ որ հնարավոր լինի ներկայացնել, դա կարող ենք համարել աննախադեպ արձանագրում։ Բացասական ցուցանիշների և 0-ի համեմատությամբ 1-ն էլ է շատ մեծ թիվ։ Տրամաբանությունը հուշում է, որ շատ շուտով ականատես կլինենք նաև նրան, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իր սովորության համաձայն, սկսելու ֆեյսբուքյան էջում դրական ցուցանիշներ ներկայացնելու միջոցով թվախեղդ անել հանրությանը՝ մանավանդ որ վերջինս իր՝ մարզեր կատարած այցելությունների ժամանակ արդեն իսկ սկսել է խոսք բացել տնտեսության առանձին ճյուղերի վերականգնման միտումների մասին։

Զավեշտալի են հնչում այդ թեզերը, բայց ինքը լավ գիտի, որ ցավոք, իր հեքիաթներին հավատացողներ դեռ կան: Շատ չեն, բայց կան: Ցավոք, իշխանությունները առաջ են շարժվում մանիպուլ յացիաների միջոցով քաղաքացիներին խաբելու ճանապարհով: Սակայն այդպես հազիվ թե երկար «ձգեն». ի վերջո, մարդիկ տեսնում են, որ իրենց եկամուտները նվազել են, համատարած թանկացումներ են, գործազրկություն և այլն, ուստի իրենց ապրելակերպը, չնայած արհեստականորեն տարփողվող բոլոր կեղծ ցուցանիշներին, շարունակում է ծանրանալ։

Արտակ Գալստյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира