Լուկաշենկոն նախազգուշացրել է Բելառուսի «վերացման» վտանգի մասին
МЕЖДУНАРОДНОЕԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է երկրի անհետացման վտանգի մասին, եթե սահմանադրական բարեփոխումների ընթացքում չհաջողվի պահպանել ուժեղ նախագահական իշխանությունը: Այս մասին գրում է belta.by կայքը:
«Ուր էլ որ լինի Լուկաշենկոն, ով էլ որ լինի նախագահն այստեղ, նա լինելու է ուժեղ լիազորություններով պետության ղեկավար: Քանի որ, եթե մենք «լուծարենք» ապագա նախագահին, սա ինձ չի վերաբերում, առաջին հերթին նկատի ունեմ լիազորությունները` երկիր չի լինի: Այն կվերանա»,- ասել է Բելառուսի նախագահը:
Ավելի վաղ Լուկաշենկոն խոստացել էր պետության ղեկավարի լիազորությունների 70-80 տոկոսը փոխանցել խորհրդարանին, կառավարությանը և այլ կառույցներին: Նա դա բացատրել էր նրանով, որ ժողովուրդը և հասարակությունը «փակվել են նախագահի և նրա լիազորությունների շրջանակներում»:
Լուկաշենկոն մարտի 15-ին հայտարարել է սահմանադրական հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի մասին: Երկիրը նախատեսում է հանրաքվե անցկացնել հիմնական օրենքի նոր տարբերակի ընդունման վերաբերյալ: Լուկաշենկոն խոստացել է բարեփոխումներից հետո լքել նախագահի պաշտոնը:



