Ամերիաբանկը Raiffeisen Bank International-ի կողմից արժանացել է «Որակի գերազանցություն 2020» մրցանակին
ЭКОНОМИКАԱմերիաբանկին շնորհվել է «Որակի գերազանցություն 2020» մրցանակ`(Straight-Through Processing Quality Award) միջազգային փոխանցումների բարձր որակ ապահովելու համար: Մրցանակաբաշխությունը կազմակերպվել է Raiffeisen Bank International ավստրիական բանկի կողմից: Որակի գերազանցության մրցանակը բանկը շնորհում է աշխարհի լավագույն գործընկեր ֆինանսական կառույցներին: Այն համարվում է միջազգային վճարային գործարքների որակի կարևորագույն ցուցանիշ և բնութագրում է գործարքների ավտոմատացման աստիճանն ու մշակման արագությունը:
Մրցանակաբաշխության կազմակերպիչներն առանձնակի կարևորել են Ամերիաբանկի որակի բարձր ստանդարտներն ու արդյունավետ գործընկերային հարաբերությունները: Ամերիաբանկը ևս բարձր է գնահատում Raiffeisen Bank International-ի հետ ամուր հիմքերի և վստահության վրա հիմնված փոխհարաբերությունները: Նշենք նաև, որ միջազգային փոխանցումների ոլորտում Raiffeisen Bank International-ի հետ համագործակցությունը սկսվել է վերջին մի քանի տարիներին:
Մրցանակը վկայում է այս կարճ ժամանակահատվածում ձեռք բերված վստահության, հուսալիության և արդյունավետ աշխատանքի մասին: Ամերիաբանկի միջազգային փոխանցումների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ: