«Երալաշ»-ի ղեկավարի պաշտոնը ստանձնել է հանդեսի համահիմնադիր Արկադի Գրիգորյանը
КУЛЬТУРАՌուսական «Երալաշ» մանկական հումորային հանդեսի գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել է համահիմնադիր Արկադի Գրիգորյանը: Այս մասին հայտնում է «Նորությունների դաշնային գործակալությունը»:
Վերջինս ընկերության ղեկավարի պաշտոնում նշանակվել է հանդեսի գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչևսկիի մահից հետո: «Երալաշ» ԲԲԸ-ն և «Երալաշ պրոդյուսերական կենտրոն» ԲԲԸ-ն կարող են նոր հիմնադիրներ ունենալ, երբ ժառանգների իրավունքներն ուժի մեջ մտնեն: Դա տեղի կունենա հուլիսին:
Ինչպես հայտնի է ներկա պահին, «Երալաշ»-ի բաժնետոմսերն անցնելու են Գրաչևսկիի այրուն՝ Եկատերինա Բելոցերկովսկայային:
Հիշեցնենք, որ Գրաչևսկին կյանքից հեռացել է հունվարի 14-ին կորոնավիրուսի դեմ երկաարտև պայքարից հետո: Նա 72 տարեկան էր: Նա 1974 թվականից ի վեր «Երալաշ» կինոհանդեսի անփոփոխ ռեժիսորն էր:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



