«Գեղեցկուհի». Մարջան Ավետիսյանի լուսանկարը
ЛАЙФԴերասանուհի Մարջան Ավետիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Իր միկրոբլոգում տեղադրված լուսանկարում դերասանուհին վանդակավոր հագուստ է կրում։ Նա հավաքել է մազերն ու նվազագույն շպարով է։ Մեկնաբանությունների հատվածում դերասանուհին մեջբերել է Կոկո Շանելի խոսքերը․ «Հոգ տանելով գեղեցկության մասին՝ հարկավոր է սկսել սրտից ու հոգուց, հակառակ դեպքում ոչ մի կոսմետիկա չի օգնի»։ Հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել նրան․ «Գեղեցկուհի»։
Ավելի վաղ հրապարակված կադրում դերասանուհին առանց շպարի էր, մազերը հավաքված էին։ Հրապարակմանը կից տաղանդավոր դերասանուհին մեջբերել էր Գարեգին Նժդեհի հայտնի խոսքերը՝ գրելով․ «Ինչու՞ կը տառապի մարդկային ցեղը: -Որովհետև միամիտ մարդը իրենից, իր հոգուց դու՛րս փնտռեց և կը փնտռէ երջանկութւնը: Որովհետև նիւթականացած մարդը չճանաչեց ճշմարիտ երջանկութիւնը և իր կեանքը վերածեց դժողքի»: