Ереван, 25.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ովքե՞ր են «նոր Հայաստանում» զանգում «վնգստացող» դատավորներին․ «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջերս մի հատկանշական իրադարձություն է տեղի ունեցել, որը տարօրինակ կերպով դուրս է մնացել մեր հանրության ուշադրությունից: Վարչական դատարանի որոշմամբ առաջին անգամ Երևանի պատմության մեջ կասեցվել է Երևանի ավագանու որոշումը, որը վերաբերում է աշխատակազմի կառուցվածքային փոփոխություններին: Առաջին հայացքից աննշան թվացող այս դեպքը իրականում հետաքրքիր շերտեր ունի: Չնայած այն հանգամանքին, որ փոփոխություններն առնչվում են Կենտրոն վարչական շրջանի 35 աշխատակիցների, նրանցից 5-ն են դիմել վարչական դատարան ընդդեմ ավագանու, այսինքն՝ պատասխանող է հանդիսանում Երևանի ավագանին: Ավագանու որոշումը վարչական ակտ չէ, և եթե նույնիսկ դատական վիճարկման խնդիր կար, ապա դա պետք է քննվեր այլ դատարանում, այլ կազմով, բայց հայցատուները դիմել են վարչական դատարան, իսկ վարչական դատարանը, ավագանու որոշումը կամայականորեն համարելով վարչական ակտ և վարույթ ընդունելով, կասեցրել է ավագանու որոշման իրականացումը:

Սա, ըստ իրավաբանների, այնքան ակնհայտ ապօրինություն է, որ հարցը հիմա քննարկվում է և՛ արդարադատության նախարարության կողմից, և՛ ԲԴԽ -ում: Արդյո՞ք սա ինչ-որ պատահական թյուրիմացություն է: Պարզվում է՝ ոչ: Մեր աղբուրները պնդում են, որ մինչ դատարանի վարույթ ընդունելը հետաքրքիր հանդիպում է տեղի ունեցել Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի, Կենտրոն վ/շ քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մանուել Մարգարյանի, Կենտրոն վ/շ ֆինանսական բաժնի նախկին պետ, ներկայիս ՊՎԾ աշխատակից Տիգրան Քանքանյանի և վարույթ ընդունած դատավոր Հրաչ Այվազյանի միջև: Հանդիպումը տեղի է ունեցել Վիկտոր Մնացականյանի կաբինետում, որն այժմ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրենն է: Այդ հանդիպումից մի քանի օր հետո դատավոր Այվազյանի գրչի մեկ հարվածով սույն հայցադիմումը վարույթ է ընդունվում և ավագանու որոշման իրականացումը կասեցվում է:

Տարօրինակ է նաև այն արագությունը, որով դատարանը վարույթ է ընդունում այս գործը: Իր դանդաղկոտությամբ աչքի ընկնող վարչական դատարանը գործի վարույթ ընդունելու վրա ծախսում է 2 աշխատանքային օր, ինչն իր հերթին կասկածների տեղիք է տալիս: Ինչևէ: Առաջին դատական նիստը նշանակված է ապրիլի 27-ին: Տեղեկություններ կան, որ դատավորի ակտիվ մասնակցությամբ հայցվորները պատրաստվում են անվերջ ձգձգել հայցի քննումը: Իսկ որտեղի՞ց է սկսվել այս պատմությունը: Բանն այն է, որ, ըստ շրջանառվող տեղեկությունների, քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից Վիկտոր Մնացականյանին աշխատանքից ազատելը կապված էր նրա՝ նախկինների հետ կապերով և դրա արդյունքում ի նպաստ նախկինների մի քանի տասնյակի հասնող որոշումներով: Հարցը որոշվել է լուծել առանց աղմուկի, և քաղաքապետ Մարությանը Կենտրոն վ/շ ղեկավար է նշանակել իր մանկության ընկեր Ավետ Պողոսյանին, որին անվերապահ վստահում է:

Նոր ղեկավարը շատ կոշտ կադրային քաղաքականություն է իրականացրել, կարելի է ասել՝ կադրային ջարդ է սկսել, որի արդյունքում փոխվել է 7 բաժնի պետ, իսկ մոտ 30 աշխատակից հեռացվել է աշխատանքից: Կենտրոն վ/շ-ում մեր աղբյուրները հայտնում են, որ, ըստ էության, քաղաքական հետապնդում է իրականացվում բոլոր այն աշխատակիցների նկատմամբ, որոնք այս կամ այն կերպ պահպանում են կապը նախկին պաշտոնյաների հետ, ինչպես նաև անհանդուրժողականություն է դրսևորվում Նիկոլ Փաշինյանի և քաղաքապետ Հայկ Մարությանի նկատմամբ քննադատաբար արտահայտվողների նկատմամբ, անցանկալ իների համար ստեղծվում են պայմաններ, որպեսզի նրանք իրենց կամքով դուրս գան աշխատանքից: Այդպիսի դեպքերը տասնյակ են: Հարց կառաջանա. իսկ ինչո՞ւ է այդքան հանդուրժող Կենտրոն վ/շ քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մանուել Մարգարյանի նկատմամբ, որը նույնպես աջ ու ձախ քննադատում է իշխանություններին:

Բանն այն է, որ Մանուել Մարգարյանը ՔՊ անդամ է, անդամագրվել է 2018-ի հեղափոխությունից հետո և վայելում է ՔՊ «հակաքաղաքապետական» մի խմբի աջակցությունը: Ըստ մեր աղբյուրների, ժամանակի ընթացքում կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծվել Մանուել Մարգարյանի և Կենտրոն վ/շ ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանի միջև: Ազիզյանը փաստացի կոռուպցիոն գործունեության դրվագներ է փաստել Մանուել Մարգարյանի գործունեության մեջ, իր հերթին Մանուել Մարգարյանը, հասկանալով, որ իր գործունեությամբ զբաղվելու են իրավապահները, իր հերթին կոռուպցիոն մեղադրանքներով դիմել է իրավապահ մարմիններին ընդդեմ Արմեն Ազիզյանի: Մեր տեղեկություններով, այս մասով մի քանի քրեական գործեր են քննվում իրավապահ մարմիններում: Պետական համակարգում կարծիք կա, որ սա շատ տիպական վիճակ է՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում իշխանության և իշխող ՔՊ կուսակցության կուլիսներում:

Փաստացի, կան մարդիկ, ում համար կուսակցական տոմսը կամ պաշտոնը անօրինական գործունեությամբ, այդ թվում՝ կոռուպցիայով զբաղվելու քարտբլանշ է: Ի դեպ, Արմեն Ազիզյանին վերաբերող քննվող գործերի մասին մամուլն արդեն գրել է: Առաջիկայում կանդրադառնանք Մանուել Մարգարյանին առնչվող քրեական գործին, որը բավականին հետաքրքիր նյութ է պարունակում նորահայտ կուսակցականների գործունեության վերաբերյալ և ցույց է տալիս, թե իրականում ինչպես են, ծածկվելով կուսակցական-հեղափոխական անձրևանոցով, լուծում անձնական խնդիրներ։

Արսեն Սահակյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира