Նոր սադրանք Ադրբեջանի կողմից (լուսանկար)
ФОТОԱդրբեջանը շարունակում է իր սադրիչ քաղաքականությունը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր տարածել է հորինված քարտեզ, որտեղ Ադրբեջանի տարածքում է «ընդգրկվել» Հայաստանի Հանրապետության տարածքների մի մասը: Այս մասին հաղորդում է -ը:
«Այս սադրիչ քայլը կոպիտ ոտնձգություն է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ: Միջազգային դերակատարները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները և առանձին` Ռուսաստանը` որպես Հայաստանի դաշնակից և զինադադարի երաշխավոր, պետք է պատշաճ կերպով արձագանքեն Բաքվի կողմից այս ծայրաստիճան կործանարար գործողությանը»,- գրում է կայքը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե «Ադրբեջանի հնագույն հողը` Զանգեզուրը, խաղալու է թյուրքական աշխարհը միավորող դեր»:

1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



