ԱՄՆ պետքարտուղարը խոստացել է աջակցել Կիևին
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Twitter-ում հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ, որի ընթացքում Կիևին խոստացել է աջակցել եվրաինտեգրման գործընթացում։
«Այսօր հրաշալի զրույց ունեցա Դմիտրի Կուլեբայի հետ, որի ընթացքում քննարկել ենք ԱՄՆ-ի անվերապահ աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Դոնբասում և Ղրիմում Ռուսաստանի շարունակվող ագրեսիայի պայմաններում մենք շարունակում ենք աջակցել Ուկրաինայի եվրատլանտյան ինտեգրմանը»,-գրել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Կիևից կսովորի դիմակայել ապատեղեկատվությանը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



