Վարակից մինչև արվեստ. արգենտինացի քանդակագործը համավարակի ֆոնին բժշկական թափոններով արվեստի գործեր է ստեղծում (լուսանկարներ)
КУЛЬТУРАԱրգենտինացի քանդակագործ Մարսելո Տոլեդոն, որը սովորաբար քանդակներ է ստեղծում և զարդեր պատրաստում, այժմ աշխատում է նոր նյութերով՝ բժշկական թափոններով՝ օգտագործված և վերամշակված դիմակներով, ձեռնոցներով և ներարկիչներով, գրում է Reuters-ը։
Ինչպես նշում է գործակալությունը, Տոլեդոն, որը զարդեր է պատրաստել նաև ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի և երգչուհի Մադոննայի համար, ցանկանում է սեպտեմբերին կայանալիք ցուցահանդեսի միջոցով ներկայացնել կորոնավիրուսի ցավալի հետևանքները։
«Ապագայի թանգարանը» ցուցահանդեսում ներկայացվող գործերը Տոլեդոն ստեղծել է հիվանդանոցներից, լաբորատորիաներից և մարդկանցից ստացած թափոնների միջոցով։
«Ես շատ ուրախ եմ ցավը գեղեցկության վերածելու հնարավորության համար, և այս ցուցահանդեսը դրա ապացույցն է»,- հավելել է 45-ամյա Տոլեդոն։


1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



