Ереван, 03.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«Պետք է համախմբվենք մեր պետականության շուրջ՝ ունենալով մեկ նպատակ՝ զարգացնել մեր երկիրը»․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնությունն օրերս ազդարարեց «Անվտանգության անկախ խորհրդի» ձևավորման մասին, այնուհետև տարածվեց անվտանգային խնդիրների լուծման մասին ուղենիշային հաղորդագրություն։ Դրանից մի քանի օր հետո ձևավորվեց նաև «Գործարար կապերի խորհուրդ»: Տեղի ունեցած հանդիպումքննարկմանը մասնակցում էին գործարարներ և ինտերակտիվ շփման միջոցով փորձում էին գտնել ոլորտի խնդիրները, բարելավել մեր երկրի գործարար միջավայրը, ելքեր գտնել Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակից: Հանդիպման ընթացքում «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանը նշեց, որ այսօր մեր երկիրը և մենք գտնվում ենք այլ՝մեզ համար բոլորովին նոր մի իրավիճակում:

«Թե՛ մենք, թե՛ մեր երկիրը երբեք չենք եղել նման բարոյահոգեբանական, քաղաքական, տնտեսական անկումային իրավիճակում: Այս իրավիճակն ավելի է խորանալու:Մեր հիմնական նպատակն է, որ հավաքվենք, մտքերով փոխանակվենք, ծանոթանանք մեր երկրի՝ այսօր առկա և սպասվող, օր օրի ավելի խորացող խնդիրներին, քննարկենք ու առաջարկենք ելքեր Հայաստանը ստեղծված վիճակից դուրս բերելու համար, աջակցենք պետականության զարգացմանը»,- հանդիպման ժամանակ նշեց Թովմասյանը:

Նրա խոսքով՝ այսօր ունենք երկու ճանապարհ՝ կա՛մ հանձնվել սեփական պարտությանը և գնալ ավելի խորը անկման, կա՛մ դասեր քաղել սեփական պարտությունից և ոտքի կանգնել: «Ես նախընտրում եմ երկրորդ տարբերակը: Մեր երկրում այսօր մի իրավիճակ է, երբ մասնատված ենք, կիսված՝ սև ու սպիտակներ, նախկիններ ու ներկաներ: Ինձ համար դա անընդունելի է: Պետք է համախմբվենք մեր պետականության շուրջ՝ ունենալով մեկ նպատակ՝ զարգացնել մեր երկիրը: Կորցրել ենք մեր կապը Սփյուռքի հետ, իսկ սա շատ մտահոգիչ է»,ընդգծեց Թովմասյանը: Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ մեր երկրում կան գործարարներ, որոնք անթաքույց դրական վերաբերմունք ունեն գործող իշխանությունների նկատմամբ և մտավախություն, թե ինչ կլինի իրենց բիզնեսների հետ, եթե Հայաստանում իշխանափոխություն լինի:Нет описания.

«Փաստը» պարոն Թովմասյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք այդ գործարարները կարող են վստահ լինել, որ մեր երկրում իշխանափոխությունից հետո իրենց բիզնեսները չեն խլի կամ էլ նրանք տեռորի չեն ենթարկվի: Ի պատասխան Արտակ Թովմասյանն ընդգծում է՝ իր համար անընդունելի է նույնիսկ այն միտքը, որ իշխանություններից տարբերվող քաղաքական հայացքներ ունեցող գործարարները կարող են հետապնդվել, նման բան չպետք է թույլ տալ: «Մեր երկրում պետք է լինեն այնպիսի գործընթացներ և իրավական նորմեր, որ գործարարները չհետապնդվեն: Եթե գործարարը չի խախտում օրենքները, Սահմանադրության դրույթները, ժամանակին վճարում է հարկերը, բայց համակրում է այս կամ այն քաղաքական գործիչներին, այդ պատճառով նրա նկատմամբ չպետք է լինեն հետապնդումներ: Ավելի սեղմ շփվելով տարբեր գործարարների, պետական աշխատողների հետ, տեսնում ենք, որ կան տեռորի հետևանքներ: Մասնավորապես՝ տեռորի են ենթարկվում տարբեր ոլորտներում աշխատող մարդիկ, օրինակ՝ եթե սոցիալական հարթակում տվյալ աշխատողը համակրեց ընդդիմադիր որևէ ուժի, կարծիք հայտնեց, որը չհամընկավ այսօրվա իշխանության տեսակետին, ինչ-որ պատճառաբանությամբ իրեն կարող են ազատել աշխատանքից: Ես համարում եմ դա տեռոր: Իմ կարծիքով՝ սա անթույլատրելի է, նման բաներ չպետք է լինեն: Այդ ձևով չես կարող երկար ժամանակ պետություն զարգացնել: Ես վստահ եմ, որ այսօր բոլոր գործարարների նպատակը մեկն է: Ի վերջո՝ ի՞նչ է ուզում գործարարը: Նա ցանկանում է, որ երկիրը զարգանա, լինեն հավասար հնարավորություններ բիզնեսով զբաղվող մարդկանց համար: Որքան երկիրը զարգանա, այնքան կաճեն գործարարների եկամուտները, հնարավորությունները: Մեկը մյուսի հետ փոխկապակցված հարցեր են»,-ասաց Արտակ Թովմասյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Япония впервые с июня 2025 года закупила российскую нефтьГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоГосударственная политика должна объединять обществоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕППоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня труда Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Новые возможности для активной молодежи: «Евразия-Армения» провела четвертый волонтерский тренинг по управлению проектамиГрузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты