Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Տարածաշրջանային նախագծերի միջոցով թուրքական ազդեցության ներթափանցման վտանգը․ «Փաստ»

ЭКОНОМИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան պատերազմը որոշիչ նշանակություն ունեցավ տարածաշրջանային կոնյուկտուրայի վրա։ Խնդիրն այն է, որ հայկական կողմի պարտությունը փոխել է տարածաշրջանային ուժերի դասավորությունը և դարձել նոր ստատուս քվոյի առաջացման պատճառ։ Ճիշտ է՝ ներուժի տեսանկյունից դեռևս տևական ժամանակ կշեռքի նժարը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմն էր թեքված, բայց պատերազմը նրանց հնարավորություն տվեց առաջխաղացում ունենալ նաև աշխարհագրական և աշխարհաքաղաքական տեսանկյունից։ Իսկ այս նոր ստատուս քվոն ձևավորվում է հայկական կողմի դիրքերի հաշվին, բայց թուրքական ծրագրերն ավելի հեռու են գնում, քան կարելի է պատկերացնել։ Թուրքիան ձգտում է վերածվել հատուկ նշանակության խաղացողի, որը Արևելքն Արևմուտքին կապող կարևոր հանգույց կդառնա։ Եվ այս իմաստով պատահական չէ, որ Անկարան մեծապես շահագրգռվածություն է ցուցաբերում, որպեսզի տարածաշրջանային խոշոր նախագծերում յուրահատուկ ազդեցություն ունենա։ Առաջին հերթին դրանք էներգետիկ նախագծերն են, ինչպես օրինակ՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, մի քանի գազատարներ ընդգրկող Հարավային գազային միջանցքը, «Թուրքական հոսք» գազամուղը և այլն։

Բացի սրանից, Անկարայի նպատակների մեջ են մտնում Արևել յան Միջերկրականի ածխաջրածիններով հարուստ հատվածի վրա վերահսկողություն հաստատելը և մեծ ներդրում ունենալն այն հարցում, որ Միջին Ասիայի էներգետիկ ռեսուրսները, մասնավորապես գազն ու նավթը, հենց Ադրբեջանի ու Թուրքիայի տարածքով հասնեն Եվրոպա։ Այս հարցում Թուրքիայի ու Ադրբեջանի հեռահար նպատակների մեջ է մտնում նաև Հայաստանի տարածքով, մասնավորապես Սյունիքով, էներգետիկ նախագծերի անցկացումը, որով Ադրբեջանի տարածքը կկապվի Նախիջևանի ու Թուրքիայի հետ, ինչն էլ ավելի կմեծացնի թուրքական ազդեցության գործոնը։ Մյուս կողմից էլ՝ Թուրքիան ձգտում է Ադրբեջանի միջոցով առանցքային տրանզիտային օղակ դառնալ Միջին Ասիայի և Հարավային Ասիայի միջև։ Սրանով Թուրքիան փորձում է լուծել ոչ միայն պանթուրքական ծրագրերի իրականացման, այլև իր դաշնակից Պակիստանի հետ անմիջական կապի ապահովման խնդիրը։ Պատահական չէ, որ ակտիվորեն խոսվում է Ստամբուլ-ԹեհրանԻսլամաբադ բեռնատար գնացքի երթուղու շահագործման ուղղությամբ աշխատանքներն այս տարի ավարտելու մտադրության մասին։

Հենց այս նախագծի իրագործմամբ Նախիջևանի հետ 11 կմ երկարությամբ սահմանի միջոցով Թուրքիան անխափան երկաթուղային հաղորդակցություն հաստատելու հնարավորություն կստանա Ադրբեջանի, թյուրքական աշխարհի և Պակիստանի հետ: Գրեթե կասկած չկա, որ թուրք-ադրբեջանական տանդեմը փորձելու է իր այս նախագծերի իրականացման համատեքստում օգտագործել Սյունիքով կառուցվելիք երկաթուղին, որն, ըստ իրենց ծրագրերի, կապող օղակի դեր պետք է կատարի Ադրբեջանի, Նախիջևանի ու Թուրքիայի միջև։ Բայց այստեղ հարցն այն է, որ տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման և թուրքական նախագծերի հետ միասին ակտիվորեն ներթափանցելու է թուրքական ազդեցությունը, որի արդյունքում Հայաստանը կհայտնվի թուրքական ազդեցության գոտում և վերջնականապես կկորցնի իր սուբյեկտայնությունը։ Պատահական չէ, որ մարտի 31-ին թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի հերթական նիստին Իլհամ Ալիևը հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքը թյուրքական աշխարհի համախմբման գործում կարևոր դեր է ունենալու»։ Իսկ այսպիսի աշխարհաքաղաքական դասավորության պայմաններում Հայաստանը պետք է անցնի ակտիվ քայլերի ձեռնարկմանը։

Խոսքը, մասնավորապես, տարածաշրջանում ներկայացված երկրների՝ առաջին հերթին Ռուսաստանի, Իրանի ու Վրաստանի, ու թուրքական ազդեցության ընդլայնմամբ մտահոգված այլ երկրների հետ ակտիվ աշխատանքի մասին է, որի արդյունքում հնարավոր կլինի թուրքական ազդեցությունը շրջանցող նախաձեռնություններով հանդես գալ։ Օրինակ՝ Իրանի ու Վրաստանի շահերից է բխում, որ Հայաստանի միջոցով Պարսից ծոցը Սև ծովի հետ կապող միջանցք ստեղծվի։ Բայց այս հարցում ևս Հայաստանը թերացել է։ Չնայած Փաշինյանի աշխարհացունց խոստումներին, մինչ այժմ չենք կարողացել ավարտել Հյուսիս-հարավ մայրուղու կառուցումը։ Էլ որ մի երկիրը լուրջ կընդունի մեր կողմից տարածաշրջանային նախագծերի վերաբերյալ նախաձեռնությունների կյանքի կոչումը։

Ու ընդհանրապես, ներկայիս իշխանություններից ակնկալիքներ ունենալն անիմաստ է, քանի որ նրանց կողմից տարվող քաղաքականությունը վկայում է նրա մասին, որ նրանք համակերպվել են այն մտքի հետ, թե խոստացվող ապաշրջափակման դիմաց Հայաստանը վերածվելու է թուրքական գործոնից կախված վիճակում գտնվող մի երկրի։

Արտակ Գալստյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества