Արդբեջանցի բռնցքամարտիկները չեն ներկայացել Հայաստանի մարզիկների հետ մարտերին
СПОРТՈւկրաինայի Խերսոն քաղաքում մեկնարկել է բռնցքամարտի Միկոլի Մանգերայի անվան 15-րդ միջազգային հուշամրցաշարը, որին մասնակցում են նաև Հայաստանի բռնցքամարտիկները:
Ինչպես տեղեկացնում է Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր բռնցքամարտիկներից առաջինը ռինգ է դուրս եկել 75 կգ քաշային Արման Դարչինյանը, ով վստահ հաղթանակ է տոնել Ուկրաինան ներկայացնող Ալեքսեյ Շիրոևի նկատմամբ: Իրենց մենամարտերը հաղթանակով են ավարտել նաև 81 կգ քաշայիններ Համբարձում Հակոբյանն ու Ռաֆայել Հովհաննիսյանը:
Հաղթանակ է գրանցվել նաև 57 կգ քաշային Ժորժիկ Մարությանի և 63 կգ քաշային Հրայր Շահվերդյանի օգտին: Նրանք պետք է մրցեին ադրբեջանցի մարզիկների հետ, սակայն վերջիններս չէին ներկայացել մենամարտին, և հաղթանակը շնորհվել է հայ բռնցքամարտիկներին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



