Դավիդ Ալաբան ռեկորդ է սահմանել «Բավարիայում»
СПОРТԱվստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան դարձել է Մյունխենի «Բավարիայի» պատմության մեջ Գերմանիայի առաջնություններում ամենաշատ հանդիպում անցկացրած օտարերկրացի ֆուտբոլիստը։
Բունդեսլիգայի 27-րդ տուրի հանդիպումը (1։0 հաշվով հաղթել է «Բավարիան») «ՌԲ Լայպցիգի» հետ 274-րդն էր Դավիդ Ալաբայի համար Գերմանիայի առաջնություններում, հաղորդում է Opta-ն։
Նախորդ ռեկորդակիրը ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին էր, որն այժմ հանդես է գալիս իտալական «Ֆիորենտինայում»։
Գերմանիայի առաջնության 27 խաղից հետո «Բավարիան» 64 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, երկրորդը «ՌԲ Լայպցիգն» է՝ 57 միավոր։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



