ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղերձը սպորտի միջազգային օրվա կապակցությամբ
СПОРТՀարգելի բարեկամներ.
ՄԱԿ – ը, 2013թվականին, ապրիլի 6 –ը հայտարարել է սպորտի միջազգային օր։
Սպորտը միավորում է ազգություններին և ընդհանրապես մարդկությանը։
Օլիմպիական խաղերը, սպորտային մրցությունները և ֆիզիկական կուլտուրան մեծ դեր են խաղում մարդու ընդհանուր զարգացման գործում:
Սպորտի մասսայականությունը, հեղինակությունը և դրական բնութագիրը կատարյալ գործիք է միավորված ազգերի կազմակերպության / ՄԱԿ / նպատակների իրականացման և խաղաղության ամրապնդման համար։
Հիմա , երբ աշխարհը կորոնավիրուսի պատճառով հայտնվել է հատուկ իրավիճակում, սպորտի ամենամյա միջազգային այս օրը կնվիրվի մարդու ընդհանուր ֆիզիկական ակտիվությանն ու առողջությանը։
Այս նշանավոր օրը պահանջում է լինել ֆիզիկապես ակտիվ, կոփել առողջությունը և հաղթել COVID-19 - ին։
Մեկ տարի առաջ, երբ ի հայտ եկավ կորոնավիրուսը, ենթադրվում էր , որ այն ընդամենը ամիսներ կտևի: Հակառակը ստացվեց ու համաճարակը գրեթե լիովին փոխեց կյանքը և սպորտի բնագավառը բացառություն չէ:
Տևական ժամանակով այցելուների առջև փակվեցին մարզակառույցների դռները, հետաձգվեց օլիմպիական խաղերը, տեղի չունեցան պաշտոնական բազմաթիվ մրցաշարեր: Բայց մարդկությունը չհանձնվեց անակնկալ մարտահրավերին: Ամեն ինչ արվում է վիրուսը կանխելու, մարդկային կյանքեր փրկելու համար: Եվ մարդկությունը կհաղթի, եթե առաջնորդվի ՄԱԿ –ի ընդունած << Միասնական լինենք >> նշանաբանով: Այդ պարագայում կհաղթի նաև սպորտը, օլիմպիական շարժումը և Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերն անպայման տեղի կունենան:
Ամենայն բարին, առողջություն և խաղաղություն մեր ժողովրդին, համայն հայությանը: