Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Անչափահասների հետ պետք է տարվեն մի շարք բացատրական աշխատանքներ հրավառ նյութերից անվտանգ օգտվելու համար

ИНТЕРВЬЮ

Ամանորին հաշված օրեր են մնացել, սակայն վաճառակետերում դեկտեմբերի 1-ից մեկնարկել է ամանորյա զարդարանքների, հրավառության համար անհրաժեշտ նյութերի վաճառքը: Առավոտից մինչ ուշ երեկո լսվող պայթյունի ձայները ո՛չ արկերի, ոչ՛ էլ պատերազմական գործողություններ վերսկսվելու ձայներ են, այլ անչափահասների կողմից պայթեցվող հրավառ նյութերի:

«Գմփ հա գմփ, դմփ հա դմփ, դե հա, հասկացանաք, բայց սենց ինչքա՞ն: Առավոտից երեկո, լույսը դեռ չբացված սկսում են մեր գլուխները տանելը, բա գիշերը, Աստված տվել ու չի խնայել: Ես էլ ճնշումով ծեր կին եմ, ամեն պայթյունից շաքարս բարձրանումա, դե, ճնշմանս մասին էլ չեմ խոսում: Գիշերը, որ պայթեցնում են, ես սկսում եմ վերմակիս մեջ թաքնվելը: Դրանց ձայնն էնքան ուժեղա, որ մարդ իմանում ա պատերազմ ա սկսվել ու երկնքից մեր գլխին հրթիռներ են թափվում», - Past.am-ի հետ զրույցում բարկացած նշեց Մանյա տատիկը:

Գրեթե ամեն օր ու ամեն րոպե փողոցում լսվում է հրավառության համար անհրաժեշտ նյութերի պայթյունների ձայները: Չնայած այն հանգամանքին, որ այդ ձայները հաճախակի ուղեկցվում են բարձր տոնայնությամբ, դրանք նաեւ վտանգավոր են մարդու առողջության համար: Տասնհինգ տարեկան անչափահաս Արմենը լավ է հիշում իր հետ կատարված դեպքը: «Դեկտեմբերի 29-ն էր, սովորականի պես օր էր, որոշեցի ընկերներիս հետ պայթուցիկ գնել: Արդեն երեկոյան ուշ ժամ էր, ընկերներով հավաքվել էինք մեր բակի բիսետկայում (զրուցարանում), որոշեցինք պայթուցիկ պայթեցնել ու այդ պահից էլ ոչինչ չեմ հիշում », - Past.am-ի հետ զրույցում նշեց Էրիկը:

Արմենը ոչինչ չի հիշում, սակայն նրա մայրիկն արցունքախառը աչքերով պատմեց այդ օրվա տեղի ունեցածը. «Ընկերների հետ հավաքվել էին, մանրամասները չեմ հիշում, բայց լավ հիշում եմ, որ պայթյունի ձայն լսեցինք, որը սովորական հրավառության ձայն չէր: Պայթյուն, բարձր աղաղակ, բոլորն այս ու այն կողմ էին վազում, հետո իմացանք, որ ընկերներից մեկը պայթուցիկը վառել ու գցել է Արմենի գրպանի մեջ, որից հետո պայթյուն է տեղի ունեցել: Դե մնացածն ինքներդ պատկերացրեք: Ես նույնիսկ չգիտեի, որ իմ տղան էր, միանգամից շտապօգնություն զանգահարեցի ու իջա բակ: Հեռվում նկատեցի Էրիկի երկու ընկերներին, ովքեր կանգնած էին մուտքի մոտ: Նայեցի դեպի տաղավարը ու տեսա ... տեսա Արմենն էր՝ ընկած էր գետնին: Չիմացա՝ հետս ինչ կատարվեց, բոլորը հավաքվել էին, ծնողները իրենց երեխաններին խրատում էին, որ էլ չգնեն այդ պայթուցիկները, թե չէ իրենք էլ կընկնեն այս օրը: Շտապօգնությունով Արմենին տեղափոխեցին հիվանդանոց, արյուն էր կորցրել, վախեցել էր ու շոկային իրավիճակի մեջ ընկել-ուշաթափվել», -մեր հետ զրույցում պատմեց Արմենի մայրը՝ Արմինեն:

Նման դեպքեր հաճախ են տեղի ունենում: Դեպքերի մեծ մասը տեղի է ունենում այն պատճառով, որ մեր համաքաղաքացիները չգիտեն հրավառությունից օգտվելու տարրական կանոնները: «Անչափահասները այն խոցելի խումբ է, ում հետ պետք է տարվի մանրամասն զրույց՝ կապված հրավառ նյութերից օգտվելու եւ տարրական կանոնները պահպանելու համար: Սակայն պետք է նշեմ, որ մեծահասակները նույնպես հաճախ հայտնվում են այն իրավիճակում, որ հենց իրենց են պետք տարրական կանոններ, հենց իրենք պետք է իմանան հրավառության նյութերից օգտվելու ձեւերը», - Past.am-ի հետ զրույցում նշեց անվտանգության աշխատակից Անուշ Վարդանյանը:

Պարզելու համար, թե որքանով են հրագործական սարքերն անվտանգ եւ որքանով են քաղաքացիները հետեւում օրենքի պահանջներին, զրուցեցինք մի շարք վաճառողների հետ: «Հաճախակի են գալիս 10-15 տարեկան երեխաներ, ովքեր ուզում են պայթուցիկներ գնել: Բայց մենք մեր ձեռքով մեր երեխաններին չենք վտանգելու, իհարկե, անչափահասներին պայթուցիկ եւ հրավառության համար անհրաժեշտ այլ նյութեր չենք վաճառում: Միայն մեծահասակներին ենք վաճառում», - մեր թղթակցի հետ զրույցում նշեցին վաճառականները:

Ըստ օրենքի՝ վաճառականները պարտավոր են ներկայացնել հրագործական սարքի շահագործման հրահանգի բոլոր պահանջները: Սակայն դրանք միայն չափահասներին վաճառելը դեռ չի նշանակում վտանգի բացարձակ չեզոքացում: Պետք է նշենք, որ պայթուցիկ նյութերի սպառողները հիմնականում երեխաներն են: Նշենք նաեւ, որ վաճառականներից մեզ ոչ ոք հավելյալ տեղեկատվություն չտրամադրեց, օրինակ՝ ինչպես պետք է վառենք համապատասխան պայթուցիկը, բնակելի շենքերից, մեքենաներից որքան հեռավորության վրա պետք է պայթեցվեն եւ այլն: «Սահմանված ժամերին, եթե արվում, է, դեմ չեմ... Հետո մի քիչ անձնական մոտեցման հարց էլ կա: Մարդիկ ուրախանում են, ես դեմ չեմ, իսկ անչափահասների հարցով օրենքը կարգավորում տալիս է արգելքի տեսքով՝ անվտանգությունից ելնելով », -Past.am-ի հետ զրույցում նշեց իրավաբան Աիդա Այվազյանը:

«Ավելի լավ կլինի, որ մեծահասակաները իրենց իրենց երեխանների հետ գնան զվարճանքների կենտրոն կամ գնան ամանորյա գնումներ կատարելու: Այդպես ավելի հետաքրքիր կդարձնեն թե՛ իրենց, թե՛ երեխաների առօրյան՝ տոնական օրերը վերածեն իսկական հեքիաթի, բնակարանը զարդարեն, տոնածառ զարդարեն, նվեր պատրաստեն, քան Ամանորը դիմավորեն՝ երեխաները հիվանդանոցում, իսկ ծնողները՝ ոստիկանությունում»,-մեր հետ զրույցում նշեց հոգեբան Վարդուհի Կարապետյանը:

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի և հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. «Սահմանել, որ գիշերային ժամանակ հասարակական վայրերում հրագործական արտադրատեսակների օգտագործմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հրավառություն կարող է կազմակերպվել Ամանորի կապակցությամբ` դեկտեմբերի 31-ի ժամը 23.00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 01.00-ն», իսկ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տոն օրերին` ժամը 23.00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 01.00-ը` Հայաստանի Հանրապետության պետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:

Նարեկ Միրզոյան

Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри