Լիա Զախարյանի ոճային կերպարը
ЛАЙФԴերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ոճային կերպարում է։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Լիան ջինսե բաճկոն է կրում։ Դերասանուհին արձակել է ուղիղ հարդարված մազերն ու բնական շպարով է։ Կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Դերասանուհին հրապարակումը չի մեկնաբանել։
Օրերս տեղադրված կադրերում դերասանուհին սեւ գույնի տաբատ էր կրում, վանդակավոր շապիկ։ «Ամեն անգամ նայելով մեր սարերի բարձրությանն ու հզորությանը՝ ես չեմ դադարում հիանալ դրանցով ու ուժով լցվել։ Գտնվելով դրանց շրջապատում՝ ես միշտ ձգտում են ավելի մեծ բարձրունքների հասնել եւ հավատում եմ, որ չկան անհաղթահարելի խոչընդոտներ։ Ամուր կանգնելով դրանց բարձրունքին ու շնչելով օդը՝ ես լցվում եմ էներգիայով, որն ինձ ինքնավստահ է դարձնում։ Դրանք մեզանից յուրաքանչյուրին պատմում են իրենց դարավոր պատմությունն ու փոխացնում իրենց փորձը։ Իմ սրտում հավատ է ապրում դրանց մոգական ուժի հանդեպ, քանի որ «հավատը սարեր է շարժում»»,- մեկնաբանություններում գրել էր նա։