Թուրքիայում համերգ չեմ տա, քանի դեռ չի ճանաչել Ցեղասպանությունը. Կիսին
МЕЖДУНАРОДНОЕՌուս հայտնի դաշնակահար Եվգենի Կիսինն ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ հրաժարվում է համերգներ ունենալ Թուրքիայում այնքան ժամանակ, քանի դեռ թուրքական կառավարությունը չի ճանաչել 1915 թվականին հայերի զանգվածային սպանությունները որպես Ցեղասպանություն:
«Ես հավատում եմ, որ երբ մարդիկ նման պետություններում իմանան, որ որոշ երաժիշտներ հրաժարվում են համերգ ունենալ այդտեղ, քանի որ նրանց դուր չի գալիս այն, ինչ անում են այդ երկրների ղեկավարները, դա մտավորականներին ավելի գիտակից կդարձնի»,- ասել է Կիսինը՝ հավելելով, որ ինքը չի դատապարտում իր այն գործընկերներին, ովքեր համերգներ են ունենում ավտորիտար երկրներում: «Դա նրանց ընտրությունն է»,- ասել է ռուս աշխարհահռչակ երաժիշտը, ով դեկտեմբերի 16-ին հրեա կոմպոզիտորներին նվիրված հա մերգ կունենա «Քարնեգի հոլ»-ում:
2015 թվականի ապրիլին Կիսինը ժամանել էր Հայաստան, որտեղ լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ կոչով կդիմի համաշխարհային արվեստագետներին և մշակույթի գործիչներին, որպեսզի նրանք միջազգային հանրությանը հորդորեն ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը:



