ԱՄՆ-ում ավելի քան 5 հազար մարդ է դիտել «Աստղային պատերազմների» նոր մասը
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ում ավելի քան 5 հազար մարդ դարձել են «Աստղային պատերազմներ» ֆանտաստիկ կինոսագայի նոր յոթերորդ դրվագի առաջին դիտողները: Նրանց թվում են՝ լրագրողներ, կինոքննադատներ, ինչպես նաեւ հայտնի ռեժիսորներ ու դերասաններ, որոնք խաղացել են տիեզերական սագայի նոր տարբերակում:
«Աստղային պատերազմներ. ուժի զարթոնքը» ֆիլմի փակ ցուցադրումը տեղի Է ունենում Լոս Անջելեսի երեք կինոթատրոններում: Կազմակերպիչները ֆիլմի պրեմիերայից իսկական հոլիվուդյան շոու Էին սարքել. կինոթատրոնների մուտքերի մոտ փռվել Էին կարմիր ուղեգորգեր, որոնց վրայով աստղերն ու երջանիկ տոմսերի տերերը մտնում Էին կինոսրահ:
Նկարահանումներին մասնակցած դերասանները եւ հերոսապատումի ստեղծողները դիտման համար ընտրել Էին «Դոլբի» թատրոնը, որտեղ ավանդաբար անցկացվում Է «Օսկար»-ի մրցանակաբաշխությունը:
Պրեմիերային ներկա Է եղել, մասնավորապես, ֆանտաստիկ սագայի ստեղծողը՝ ռեժիսոր Ջորս Լուկասը, ով լրագրողներին խոստովանել Է, որ ավելի վաղ չԷր կարող պատկերացնել՝ ինչ մասշտաբների կհասնի իր մտահղացումը: Լուկասից անմիջապես հետո կինոթատրոն Է մտել նաեւ նրա ընկերը՝ ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը, ով ժամանակին վատ չի վաստակել առաջին «Աստղային պատերազմների» հաջողությունից, թեեւ չի մասնակցել դրանց ստեղծմանը: Շահույթը նա ստացել Է Լուկասի հետ բռնած գրազից, որը, ի տարբերություն Սփիլբերգի, չԷր հավատում իր ստեղծածի հաջողությանը: Կարմիր ուղեգորգի վրայո վ կինոթատրոն Է մտել նաեւ «Աստղային պատերազմների» ներկայիս դրվագի ռեժիսոր Ջեյ Աբրամսը: Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, պրեմիերային ներկա են եղել կինոսագայի նախկին ֆիլմերին մասնակցած դերասաններ, մասնավորապես, Հարիսոն Ֆորդը՝ «Աստղային պատերազմների» ամենահռչակված հերոսը:



