«Ցնցող». Սրբուկի հրապուրիչ լուսանկարը
ЛАЙФԵրգչուհի Սրբուկը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին սեւ տաբատ է կրում ու տոպ։ Սրբուկն արձակել է մազերն ու արտահայտիչ շպար է ընտրել. շուրթերը ներկված են կարմիր շրթներկով։ Կերպարն ամբողջացրել է խոշոր աքսեսուարը՝ վզնոցը։ Թեեւ հրապարակումը մեկնաբանված չէ, հետեւորդները նրան բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել. «Ցնցող»։
Օրերս հրապարակված կադրերում երգչուհին կրում էր սեւ հանդերձանք․ ուլտրակարճ կիսաշրջազգեստ, բլուզ, ոճային զուգագուլպաներ, բարձրակրունկներ։ Նրա վարսերն արձակված էին, նախընտրել էր կարմիր շրթներկ։ Երգչուհու կերպարն ամբողջացնում էին լայնեզր գլխարկն ու աքսեսուարները։ Չնայած Սրբուկը հրապարակմանը կից գրառում չէր կատարել, սակայն հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր գրել. «Կրակոտ աղջիկ»։