Իրանցի պատգամավորը Նաթանզի միջուկային կառույցում տեղի ունեցած վթարն արտաքին ուժերի սաբոտաժ է անվանել
МЕЖДУНАРОДНОЕԻրանի Նաթանզ քաղաքի միջուկային կառույցում տեղի ունեցած վթարը կասկածելի է և հիշեցնում է արտաքին ուժերի սաբոտաժ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ նման տեսակետ է հայտնել Մեջլիսի (խորհրդարան) պատգամավոր Մալեկ Շարիաթի Նիյասարը:
«Այս միջադեպը, որը տեղի է ունեցել ատոմային տեխնոլոգիաների ազգային օրը, այն պահին, երբ Իրանը փորձում է ստիպել Արևմուտքին չեղարկել պատժամիջոցները, լուրջ կասկածներ է առաջ բերում սաբոտաժի և արտաքին ուժերի ներխուժման վերաբերյալ»,- ասել է իրանցի պատգամավորը:
«Թանսիմ» գործակալությունն այսօր ավելի վաղ փոխանցել էր, որ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպութան ղեկավար Բեհրուզ Քամալվանդիի տեղեկություններով՝ Նաթանզի միջուկային կառույցի բաշխիչ էլեկտրացանցում վթար է գրանցվել: Նրա խոսքով՝ տուժածներ և շրջակա միջավայրի աղտոտում չկա: Կատարվածի պատճառները պարզվում են:



