Իրանը պարզել է Նաթանզի միջուկային կառույցում տեղի ունեցած «ահաբեկչությանը» ներգրավված անձի ինքնությունը. ԶԼՄ-ներ
МЕЖДУНАРОДНОЕԻրանի հատուկ ծառայությունները պարզել են Նաթանզ քաղաքի միջուկային կառույցի էլեկտրական համակարգերի աշխատանքում տեղի ունեցած խափանմանը ներգրավված անձնավորության ինքնությունը:
Ինչպես հաղորդում է իրանական Nour News պարբերականը` հղում անելով երկրի տեղեկատվության նախարարության պաշտոնյային, ներկա պահին որոնման աշխատանքներ և հանգամանքների հետագա հետաքննություն է անցկացվում:
Հիշեցնենք, որ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունից կիրակի առավոտյան հայտնել էին միջուկային կառույցում տեղի ունեցած «ահաբեկչության» մասին, որից հետո երկրի իշխանություններն անհապաղ սկսել են հետաքննություն վարել կատարվածի շուրջ:
Իրանցի պատգամավոր Մալեք Շարիաթին նախօրեին չէր բացառել, որ Նաթանզում տեղի ունեցած միջադեպը կարող էր սաբոտաժ լինել: ԱՄՆ-ում կարծիք են հայտնել, որ վթարին կարող է ներգրավված լինել իսրայելական կողմը:
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն այսօր ավելի վաղ կարծիք է հայտնել, որ Իսրայելը մասնակցություն է ունեցել Նաթանզի «միջուկային վթարին», որի նպատակն է եղել Թեհրանի և միջնորդների միջև միջուկային գործարքի շուրջ բանակցությունները խափանելու համար:



