Պաշտոնյայի հավաստիացումը. Հայաստանում կաթնամթերքի շուկայում գների էական աճ չկա
ЭКОНОМИКАԿաթնամթերքի շուկայում գների էական աճ չկա: Այս մասին ապրիլի 12-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը:
Ըստ նրա՝ դա պայմանավորված է նրանով, որ շուկայում գերիշխող դիրք ունեցող ընկերություններ գրեթե չկան: «Այս իրավիճակը թույլ է տալիս խուսափել գների կտրուկ աճից»,- ասաց պաշտոնյան:
Հիշեցնենք, որ, Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2021 թվականի մարտին, նախորդ տարվա մարտի համեմատ, կաթնամթերքի գներն աճել են 16.5 տոկոսով: Յուղերի եւ կարագների ապրանքախմբում գների աճը 2021 թվականի մարտին, 2020 թվականի մարտի համեմատ, 24.6 տոկոս է կազմել:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак Карапетян
3
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Ucom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связи



