Մերկելը շուտով կպատվաստվի կորոնավիրուսի դեմ
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շուտով կպատվաստվի COVID-19-ի դեմ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Կանցլերն ամենամոտ ապագայում կպատվաստվի եւ այնուհետեւ հասարակությանը կտեղեկացնի այդ մասին»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Bild պարբերականը հայտնել էր, որ Մերկելը չեղյալ է հայտարարել կիրակի նշանակված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի նշանակումը, որը նրան պետք է ներարկեին Բեռլին-Տեմպելհոֆ նախկին օդանավակայանի տարածքում գտնվող կենտրոնում: Պարբերականի տվյալներով՝ կանցլերի անունով ավելի վաղ գրառում էր կատարվել: Ծննդյան ամսաթիվը լիովին համընկել էր գործող կանցլերի ծննդյան ամսաթվի հետ՝ 1954 թվականի հուլիսի 17-ի: Սակայն այնուհետեւ գրառումը շտապ չեղյալ էր հայտարարվել Գերմանիայում նշանակումների պլանավորման եւ ուղղորդման պլատֆորմի՝ Doctolib-ի միջոցով:
Չեղարկման հավանական պատճառը կիրակի կայացած Քրիստոնեա-դեմոկրատական միություն եւ Քրիստոնեա-սոցիալական միություն կուսակցությունների ղեկավարության կարեւոր հանդիպումն էր: Դրա ժամանակ, ի թիվս այլ բաների, քննարկում էր այն հարցը, թե ով է գլխավորելու պահպանողականների ցուցակը Բունդեսթագի առաջիկա ընտրություններում:



