Ереван, 25.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Միջազգային հարթակներում հայկական օրակարգն առաջ մղելու հարցում՝ տոտալ անգործություն․ «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Արդեն ավելի քան հինգ ամիս է անցել Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից, սակայն առճակատումը լայն թափով շարունակվում է այս անգամ քաղաքական ու դիվանագիտական հարթության մեջ։ Թուրքիան և Ադրբեջանը տարբեր ուղղություններով միավորել են իրենց ջանքերը, որպեսզի մաքսիմալ զիջումներ պարտադրեն հայկական կողմին։ Ու այս հարցում նրանք օգտագործում են բոլոր հնարավոր տարբերակները։ Իրենց նպատակներին հասնելու ճանապարհին նրանք փորձում են լայնորեն կիրառել մի կողմից՝ Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան փոխգործակցության ձևաչափը, իսկ մյուս կողմից էլ՝ իրենց հուզող հարցերը առաջ մղել Իսլամական համագործակցության կազմակերպությունում և Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի շրջանակներում։

Ու այս համատեքստում այնպիսի մտացածին օրակարգեր են ձևավորվում, թե իբր Ադրբեջանը տուժող կողմ է հանդես գալիս։ Հայաստանի վրա ճնշում բանեցնելու նպատակով Անկարան ու Բաքուն օգտվում են իրենց աշխարհաքաղաքական դիրքի ընձեռած հնարավորություններից ու այն հանգամանքից, որ դեպի Եվրոպա ձգվող էներգետիկ և տրանզիտային բազմաթիվ նախագծեր անցնում են իրենց տարածքով։ Հենց դրանով է պայմանավորված, որ, օրինակ՝ Արևել յան Եվրոպայի մի շարք երկրներ շահագրգռվածություն են ցուցաբերում Ադրբեջանի կողմից Արցախից բռնազավթված տարածքներում տնտեսական ներկայություն հաստատելու հարցում։ Իսկ օտարերկրյա պաշտոնյաներին կաշառելու խնդրում Ադրբեջանը և Թուրքիան արդեն մեծ փորձ են կուտակել։

«Ադրբեջանական լվացքատան» օրինակը բոլորիս աչքի առաջ է։ Իսկ ռեգիոնալ մակարդակում թուրքական դերակատարությունն ավելի ամրապնդելու տեսանկյունից Թուրքիան դարձել է տարածաշրջանում ներկայացված 6 պետությունների՝ Թուրքիա, Ռուսաստան, Վրաստան, Իրան, Հայաստան, Ադրբեջան, «3+3» ձևաչափով համագործակցության և տարածաշրջանային նախագծերի իրականացման հիմնական ջատագովը, որն իրեն հնարավորություն կընձեռնի ներթափանցել դեպի Միջին Ասիայի երկրներ։ Նման զարգացումների պարագայում ինչո՞վ է զբաղված Հայաստանը՝ հաշվի առնելով, որ հայկական կողմը կարող է միջազգային հանրության ուշադրությունը սևեռել արցախահայության նկատմամբ Ադրբեջանի իրագործած հանցագործությունների վրա՝ պատերազմում վարձկան ահաբեկիչների ներգրավումից մինչև գերիների խոշտանգում և հայկական մշակութային ժառանգության ոչնչացում։

Առավել ևս, որ թուրք-ադրբեջանական չափից ավելի ակտիվությունը և միակողմանի գործողությունները հարուցում են բազմաթիվ երկրների դգոհությունը։ Մնում է միայն օգտվել այդ հանգամանքից։ Բնականաբար, նշված ուղղությամբ հայկական օրակարգն առաջ մղելու հարցում ՀՀ իշխանությունների դերակատարությունն առանցքային պետք է լինի, բայց նրանք, կարծես, ոչ միայն բարոյալքված ու ուժասպառ վիճակում են, այլև տոտալ անգործության են մատնված։ Ժամանակը ցույց կտա՝ անկարողությա՞ն, թե՞ դիտավորության արդյունք է այս ամենը: Այս ընթացքում չենք հիշում մի դեպք, երբ Նիկոլ Փաշինյանը, բացի Ռուսաստան մեկնելուց կամ ԵԱՏՄ նիստերին մասնակցելուց, այցելի այլ երկիր կամ Հայաստանում ընդունի որևէ երկրի ղեկավարի ու փորձի բարձրացնել հայկական կողմին հուզող հարցերը, հասնի թուրք-ադրբեջանական հանցագործությունների դատապարտմանը։

Հաշվի առնելով սփյուռքահայության ունեցած ներուժը՝ իշխանություններից առանձնապես հատուկ մեծ ջանքեր էլ չի պահանջվում արտերկրում ակտիվ դիվանագիտական աշխատանքն առաջ մղելու հարցում, բայց տպավորություն է, որ մեր իշխանավորները ձգտում են մատը մատին չխփել, բայց և պահել իշխանությունը։ Սակայն այդպես չի լինում, և դրա արդյունքում է, որ մեր իշխանությունները արտաքին աշխարհում խայտառակվում են՝ ձեռքի հետ խայտառակելով նաև մեր երկիրը։ Այդպես եղավ գերիների վերադարձման վերաբերյալ իշխանությունների կողմից կեղծ տեղեկություն տարածելու դեպքում, երբ նրանք դրանով փորձեցին արհեստականորեն հարցը Ռուսաստանի «գրպանը» գցել և ոչ միայն հարուցեցին գերիների հարազատների դժգոհությունը, այլև հակառուսական տրամադրություններ բորբոքեցին։

Այնինչ, գոնե այս փուլում Հայաստանը պետք է օգտագործի իր բոլոր հնարավորությունները Ռուսաստանի հետ փոխգործակցությունը հնարավորինս խորացնելու ու ընդլայնելու ուղղությամբ, որպեսզի ռուսական կողմը, հասկանալով, որ իր կողքին ունի վստահելի ու կանխատեսելի դաշնակից, փորձի դիվանագիտական դաշտում մաքսիմալ կերպով առաջ մղել իր դաշնակցի շահերը և ճնշում գործադրի Ադրբեջանի վրա գերիներին վերադարձնելու և այլ հարցերով։ Բայց քանի որ Մոսկվայի հետ համապատասխան աշխատանք չի տարվում, այդ բացն ինչ-որ ձևով փորձում է լրացնել ընդդիմությունը։ Եվ դրանով են պայմանավորված անհատական այցերը Ռուսաստան ու համապատասխան քննարկումները, որոնց ժամանակ պաշտոնական Մոսկվան անգամ հատուկ վերաբերմունք է ցուցաբերում կոնկրետ անձանց նկատմամբ։

Նույնպիսի իրավիճակ է նաև խորհրդարանական դիվանագիտության մասով։ Հիմա մեր պատգամավորները պետք է միմյանց հերթ չտային արտերկրյա գործընկերների ու խորհրդարանական բարեկամական խմբերի հետ աշխատելու հարցում, որպեսզի նրանց կողմից դատապարտվեին Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունները։ Ու արցախահայության նկատմամբ թուրք-ադրբեջանական հանցագործությունների ողջ սպեկտորը կարող էր դառնալ Եվրոպայի խորհրդի քննարկումների ու առանձին բանաձևերի ընդունման առարկա, բայց քանի որ մեր խորհրդարանում հիմնականում տեղ են գտել Նիկոլի «ուսապարկերը», ապա դիլետանտիզմից բացի նրանցից այլ բան ակնկալելն անիմաստ է։

Ու եթե դեռ կան եվրոպացի պատգամավորներ, որոնք գերիների ու ադրբեջանական հանցագործությունները դատապարտելու մասով հարցեր են բարձրացնում, ապա դա էլի ընդդիմության ջանքերի արդյունքում է։ Ընդդիմության ներկայացուցիչները փորձում են հնարավորինս գործի դնել նախկինում իրենց հաստատած կապերը և դրանով որոշակի արդյունքի հասնել։ Ու թե այսքանից հետո ինչի՞ են պետք այս իշխանություններն ու ինչո՞ւ են կառչած մնում իրենց աթոռներին՝ ամեն օր մի նոր վնաս հասցնելով երկրին, մնում է առաջնային հարցը...

Արտակ Գալստյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира