Ողբերգական դեպք՝ Մեղրիում. պայթյունի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու դի
ОБЩЕСТВОԱպրիլի 13-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:50-ի սահմանում «Մեղրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մեղրիի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի, գրում է shamshyan-ը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Ագարակ քաղաքի բնակիչ, 45-ամյա Գուրգեն Աղաբեկյանն էր:
Պարզվել է նաև, որ վերջինս Ագարակ-Կարճևան ավտոճանապարհին զոդման աշխատանքներ է իրականացնելիս եղել և այդ ընթացքում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով էլ նա մահացել է:
Դեպքի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян



