«Էն ժամանակ ամուսնացած չէիր, սիրում էի, հետո ամուսնացար ու սաղ հարամ արեցիր՝ մեր «սիրո» պատմությունն էլ հետը». Լյուսի Հայրապետյանի գրառումն Արամեի մասին և սիրո խոստովանությունը
ЛАЙФՄոդել Լյուսի Հայրապետյանն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել երգիչ Արամեի հետ և անկեղծ գրառում արել ժամանակին նրան սիրելու մասին:
«Մի նամակ, մի համբույր,
Մի տխրիր դու իզուր,
Սիրելիս, սպասիր կգամ
Ու քո զինվորը կդառնամ:
Բարև, իմ պատանեկության սեր, Արամե: Մի հատ հազար տարի առաջ էի նկարվել հետդ, մի հատ էլ հիմա: Էն ժամանակ ամուսնացած չէիր, սիրում էի, հետո ամուսնացար ու սաղ հարամ արեցիր՝ մեր «սիրո» պատմությունն էլ հետը:
Երեկ պատահաբար հանդիպեցի հարսանիքի ժամանակ ու աներեսությունս շատ սիրով գործի դրեցի: Արամե, այ ժպտերես, սեր տղա, կապ չունի՝ ամուսնացա՞ծ ես, թե՞ չէ, ես մեկա քեզ շատ եմ սիրում:
Հ.Գ. Հետո էլ ասում եք ամուսնացի: Ո՞նց ամուսնանամ, այ մարդ, եթե չափանիշս էս բոյով, սիրուն տղեն ա, ու ինքն էլ ամուսնացած ա արդեն:)
Հ.Գ. Մի բան ասե՞մ: Չումակովով սկսել ա իմ «իմ ճաշակով» տղերքի հիթ շքերթն ու իրենց հանդիպելը:
Ու հա, որպես կանոն, ամաչել եմ նկարվեմ: Հիմա ամաչելու բան չեմ գտնում: Ընդհակառակը՝ բոլոր իմ
«պատանի սերերին» հերթով սեր եմ խոստովանում՝ մեկին հումորով, մեկին ականջին: Հաճելի ա, հաճելի, սեր խոստովանելն էլ, սիրելն էլ:
Հ.Գ. Բոլոր նկարներն էլ դնում եմ, հա,
լավ եմ անում, չկարողացա ընտրել»,- գրել է նա: