«Գեղեցկուհի». Լուսինե Թովմասյանի լողափնյա լուսանկարը
ЛАЙФ«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր լողափնյա կերպարը։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Լուսինեն սեւ լողազգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Երկու երեխաների հմայիչ մայրիկն արձակել է մազերն ու արեւային ակնոց է կրում։ Նա լողափնյա մեծ պայուսակ է ընտրել։ Հետեւորդներին հիացրել է լուսանկարը, եւ նրանք բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել Լուսինե Թովմասյանին․ «Գեղեցկուհի»։
Ավելի վաղ հրապարակված կադրերում գեղեցկուհի մայրիկը պատկերված էր իր բալիկների՝ Արիանայի եւ Ալեքի հետ։ Լուսինեն կրում էր ամառային հանդերձանք՝ ջինսե կիսատաբատ, թեթեւ վերնաշապիկ, հողաթափեր։ Նրա վարսերը հավաքված էին, իսկ կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից նա գրել էր․ «Իմ լավագույն ուղեկիցները»։