«Միայն ե՞ս եմ, որ չափից շատ եմ անհանգստանում». Աննա Դովլաթյանը՝ դստեր հետ
ЛАЙФԵրգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Աննան պատկերված է իր ու դերասան Դավիթ Աղաջանյանի դստեր հետ. զույգը փոքրիկին տվել է Կարինա անունը։ Աննան գրկել է Նրան, գեղեցրիկ զգեստ է կրում։ «Սիրելի մայրիկներ, դո՞ւք էլ եք ամեն վայրկյան վախենում եւ դողում ձեր բալիկների համար, թե՞ միայն ես եմ, որ չափից շատ եմ անհանգստանում»,- մեկնաբանություններում հետեւորդներին հարցրել է Աննան։
Օրերս տեղադրված լուսանկարում Աննան պատկերված էր՝ վարդերի փունջը ձեռքին։ Դերասան Դավիթ Աղաջանյանի կինը սպիտակ բլուզ էր կրում ու արձակել էր մազերը։ Աննան բնական շպար էր ընտրել, իսկ մեկնաբանություններում գրել էր. «Գեղեցիկ օր է՝ ձեր երազանքների հետեւից գնալու համար»։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր գրել․ «Որքան նուրբ ես»: