Ամանորյա կրեատիվ զարդարանքներ՝ դարչինի փայտիկներից եւ մակարոնից պատրաստված
ЛАЙФ
Ամանորին հաշված օրեր են մնացել եւ արդեն կարելի է սկսել տունն ու տոնածառը զարդարելու աշխատանքները։ Եվ իհարկե, այս ամենը պետք է անել մեծ ոգեւորությամբ ու սիրով՝ տոնն ավելի ուրախ եւ հաճելի անցկացնելու համար։ Իսկ ի՞նչն է տարվա գլխավոր տոնը յուրօրինակ դարձնում։ Ճիշտ է, կրեատիվ մտքերը։ Հենց այդ պատճառով էլ առաջարկում ենք ամանորյա յուրօրինակ զարդարանքներ՝ դարչինի փայտիկներից եւ մակարոնից պատրաստված։

Դարչինի փայտիկներով զարդարանքի պատրաստման եղանակը շատ հեշտ է ու պարզ։ Ձեզ ընդամենը հարկավոր է դարչինի փայտիկների վրա սոսնձել արհեստական եղեւնու ճյուղեր եւ գույնզգույն կոճակներ։

Մակարոնով փաթիլներ պատրաստելու համար ընդամենը հարկավոր է տարբեր ձեւերի մակարոնները միմյանց սոսնձել եւ արծաթագույն փայլ կամ սփրեյ փչել։
Շատ հեշտ եւ արագ։
Աղբյուրը՝ NEWS.am STYLE
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
3
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
4
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
5
Устроили клоунаду чтобы удержаться у власти



