Ереван, 25.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Էջմիածնի և Կիլիկյան կաթողիկոսության հետ շփվելիս Փաշինյանը լուրջ սխալներ շատ է թույլ տվել. հույզերը վատ խորհրդատուներ են․ «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

iarex.ru-ն «Կկարողանա՞ արդյոք ընդդիմությունը օգտագործել կաթողիկոս Արամ Ա-ին Փաշինյանի դեմ» վերնագրով հոդվածում գրում է, որ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի՝ Զատկի շնորհավորանքը, որ նա ուղարկել էր Նիկոլ Փաշինյանին, հանկարծ սկսել է ձեռք բերել քաղաքական իմաստ: Հիշեցնենք, որ, ինչպես նշված է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ, Կաթողիկոսը Փաշինյանին դիմել է «հարգելի պարոն վարչապետ» բառերով և ավարտել՝ «հայրապետական օրհնությամբ և հայրական սիրով»: Այս երկու արտահայտությունները առաջացրել են նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա և Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի բողոքը, որն իր աներոջ հետ միասին ակտիվ ընդդիմադիր է գործող վարչապետին և փորձում է հեռացնել նրան բեմից:

Մինասյանը մեկնաբանություն է արել, որտեղ նախանշել է հետևյալ թեզերը: Առաջին. Երևանը կարողացավ հասնել Կիլիկիո կաթողիկոսի խոսքին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում 2015 թվականի ապրիլի 12-ին, երբ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը անվանեց 20-րդ դարի առաջին ցեղասպանություն և Թուրքիային մեխեց համաշխարհային անարգանքի սյունին: Երկրորդ. դա կարևոր է, քանի որ «Կիլիկյան թեմը ցեղասպանության զոհերի, հայկական հարցի և ցեղասպանության միջազգային ճանաչման անմիջական ժառանգն է»: Երրորդ. հայկական հարցով սեղմելով «թրքասիրության և թուրքի ներման» կոճակը՝ «ներկայումս Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացնում հօգուտ թուրքերի և աշխատում է ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի դեմ», և դա, «ցավոք, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը համառորեն անտեսում է»:

Չորրորդ. Արամ Ա-ն շնորհավորել է Փաշինյանին Զատկի տոնի առթիվ, չնայած «ոչ վաղ անցյալում նա պահանջում էր Նիկոլի հրաժարականը»: Սկսենք չորրորդ թեզից: Իսկապես, Կիլիկիայի կաթողիկոսը (ինչպես, ի դեպ, և Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ-ն) անցյալ տարվա դեկտեմբերի սկզբին կոչ էր արել Փաշինյանին հրաժարական տալ: Սակայն դա պայմանավորված էր ոչ թե Անկարայի հետ կառավարության ղեկավարի ինչ-որ սիրախաղով, այլ նոյեմբերի 10-ին Մոսկվայում Լեռնային Ղարաբաղում հրադադարի պայմանագրի ստորագրմամբ, ինչը հայ հասարակության կողմից ընկալվում էր որպես պարտություն Ղարաբաղյան պատերազմում: Ուստի Մինասյանի կողմից Արամ Ա-ի գործողությունների կապելը Հայոց ցեղասպանության հետ անհրաժեշտ է վերծանել: Մեր կարծիքով, Մեծի տանն Կիլիկիո առաջնորդի հակադրությունը կապված էր առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի հայերի և Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի հավատացյալների ճակատագրի հետ, որի մասին այն ժամանակ Արամ Ա-ն պետք է գուշակեր, թե ինչ կլինի: Ենթադրաբար, հնարավոր էր հայրենի հողից նրանց լիակատար վտարում:

Դա տեղի չի ունեցել, իսկ անցյալ տարվա դեկտեմբերի վերջին Կիլիկիո կաթողիկոսին էր այցելել Լիբանանի պապի նունցիա, արքեպիսկոպոս Ժոզեֆ Սպիտերը, որը իր զրուցակցին վստահեցրել էր, որ «Վատիկանը հետևում է Ղարաբաղի իրադարձությունների զարգացմանը և մշտապես կապ է պահպանում ռուսական կողմի հետ»: Էջմիածնից և Սուրբ Աթոռից Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսի ստացած տեղեկությունը, Ղարաբաղում խաղաղ կյանք հաստատող ռուս խաղաղապահների գործողությունները, որոնք օգնում են հավատացյալներին այցելել ադրբեջանական ուժերի կողմից վերահսկվող սուրբ Դադիվանք, ակնհայտորեն օգնել են վերացնել վախերը ղարաբաղյան հայերի ճակատագրի համար, որը Մինասյանի մեկնաբանությունների առաջին, երկրորդ և երրորդ թեզերի համատեքստում խոսում է հետևյալի մասին. 44-օրյա Ղարաբաղյան պատերազմում պարտվելը, որը, անկասկած, ծանր հարված է հայ հասարակության համար, այնուամենայնիվ, սկսել է սպիացնել հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունները:

Վերջինս հատկապես կարևոր է Կիլիկյան կաթողիկոսության համար, քանի որ դրանով նոր հնարավորությունների պատուհան է բացվում: Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությունից հետո 1921 թվականին Մեծի տանն Կիլիկիո առաջնորդի նստավայրը թուրքական Սիսից, որը Կիլիկիայի հին հայկական թագավորության մայրաքաղաքն է, տեղափոխվել է լիբանանյան Անթիլիաս քաղաք: Այնուամենայնիվ, Կիլիկյան կաթողիկոսությունը չի կորցրել հայրենի տուն վերադառնալու հույսը: 2015 թվականին հայտնի է դարձել, որ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հայց է ներկայացրել Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով վերադարձնել Սիսում գտնվող Կիլիկյան կաթողիկոսի պատմական նստավայրը: Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժել է հայցը, իսկ հայցվորը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Եվ ապա Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսարանը, շարունակելով ՄԻԵԴ-ի կողմից հարուցված վարույթը, 2019 թ. հուլիսի 30-ին հայց է ներկայացրել Սիսի դատարան: Ինչպես օրերս հաղորդել է Կիլիկյան կաթողիկոսության մամլո ծառայությունը, 2021 թվականի մարտի 30-ին տարատեսակ ձգձգումներից հետո տեղի է ունեցել առաջին դատական նիստը:

Ակնհայտորեն դա պայմանավորված է հայերի նկատմամբ Անկարայի քաղաքականության փոփոխությամբ: Թուրքիայի իշխանություններին անհապաղ անհրաժեշտ է ականազերծել Հայոց ցեղասպանության՝ իրենց համար լրջագույն խնդիրը, նախքան այն կպայթեցվի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից: Կարծում ենք, որ այս իրավիճակում Անկարան կարող է ոչ միայն որոշ գույք վերադարձնել Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսարանին, այլ նաև առաջարկել Անթիլիասից Սիս տեղափոխվել: Բայց այստեղ շատ բան կախված է նրանից, թե ինչպես կզարգանա իրավիճակը բուն Հայաստանում, արդյոք կլինի՞ ցանկություն առանձնացնել ղարաբաղյան հիմնախնդիրը և Հայոց ցեղասպանությունը հայ-թուրքական հարաբերություններից:

Եթե Փաշինյանի դիրքորոշումը պարզ է, ապա ընդդիմադիր ուժերի խաղն անկանխատեսելի է, ինչի վկայությունն է Հայոց ցեղասպանության խաղաքարտը Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպանի խաղարկման փորձը: Իհարկե, դա կարող է ազդել կրոնական առաջնորդների զգայուն նոտաների վրա: Անկեղծ ասած, Էջմիածնի և Կիլիկյան կաթողիկոսության հետ շփվելիս Փաշինյանը լուրջ սխալներ շատ է թույլ տվել: Բայց հիմա վտանգված է հայերի ճակատագիրը, և պատմության այսպիսի կարևոր պահերին հույզերը վատ խորհրդատուներ են:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира