«Զորահավաք»՝ Խաչիկ Ասրյանի դրոշի ներքո
АНАЛИТИКАՌուս - ուկրաինական արշալույսները, կարծես թե, խաղաղ չեն. օդում պատերազմի վտանգ է թևածում: ԱՄՆ-ը իր քաղաքացիներին արդեն հորդորել է զերծ մնալ Ղրիմ, Դոնբաս և Լուգանսկ այցելություններ կատարել: Սովորաբար վերահաս պատերազմներից երկու - երեք օր առաջ ամերիկյան կառավարությունը նման հայտարարություններ է տարածում:
Սակայն, դեռևս նախքան այս հայտարարությունը, Հայաստանում հետաքրքիր հայտարարություններ հնչեցին, որոնք չափազանց բուռն արձագանք ստացան: Մասնավորապես. «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը հայտարարեց, որ «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատը Ռուսաստանի դեմ պատերազմական գործողությունների դեպքում ՌԴ զինված ուժերի կազմում մասնակցելու է այդ պատերազմին՝ պաշտպանելով Արցախի և Հայաստանի արտաքին անվտանգության միակ երաշխավոր Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը:
Եվ ահա, մեր տեղեկություններով, այդ հայտարարությունը ոչ միայն տարաբնույթ կրքեր է բորբոքել՝ առաջացնելով բուռն քննարկումներ թե ռուսամետ, թե հակառուսական ճամբարներում, այլև կոնկրետ գործողությունների առիթ է հանդիսացել: Մասնավորապես, Orer.am-ի տեղեկություններով, բազմաթիվ քաղաքացիներ կապվել են «Հայոց Արծիվներ»-ի գրասենյակ և պատրաստակամություն հայտնել միանալու սպասվելիք զորախմբին:
Ինչ խոսք, հետաքրքիր զարգացումներ են` տարածաշրջանային դաժան պատերազմի սպառնալիքի ֆոնին:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



