Երեւանում BMW-ն կոտրել է բազալտե հենապատը, արմատախիլ արել ծառեր եւ կողաշրջված հայտնվել բնակչի այգում․ կան վիրավորներ
ОБЩЕСТВОBMW մակնիշի ավտոմեքենան այսօր՝ ապրիլի 18-ին՝ ժամը 04։00-ի սահմաններում, Բաղրամյան պողոտայում դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին ու երկաթե սյանը, ապա առաջ ընթացել ու բախվել բազալտե հենապատին կոտրել այն եւ կողաշրջված վիճակում հայտնվել թիվ 40 շենքի բնակչի այգում, կոտրելով ու արմատախիլ անելով մի քանի ծառ։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։
Վթարի հետեւանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու բժիշկների հերթապահ խումբը:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդի եւ վիրավորների ինքնությունը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
Как конфликт подводит биоразнообразие к критической черте



