«Նուրբ ու բարի»․ Մարիամ Ալեքսանյանի առօրյա կերպարը
ЛАЙФԴերասանուհի Մարիամ Ալեքսանյանը, ով այս շրջանում նկարահանվում է «Հարս չկա» սիթքոմում, նոր լուսանկար է հրապարակել՝ հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացնելով իր առօրյա ոճային կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Մարիամը կրում է բլուզ, բաց շագանակագույն երանգի բաճկոն։ Նրա մազերն արձակված են, մեղմ շպարով է։ ԴշԵրիտասարդ դերասանուհու կերպարն ամբողջացնում են աքսեսուարները։
«Սուրճ թե՞ թեյ», - հրապարակմանը կից գրել է Մարիամը, իսկ երկրպագուները բազում հաճոյախոսություններ են ուղղել նրան․ «Նուրբ ու բարի», «Սիրուն»։
Նշենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում Մարիամը սեւ տոպ էր կրում, նույն գույնի լայնեզր տաբատ ու պիջակ։ Դերասանուհին արձակել էր մազերն ու նախընտրել բնական դիմահարդարում։ Կերպարն ամբողջացնում էին սպորտային կոշիկները։ Երիտասարդ դերասանուհին լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան հաճոյախոսություններ էին արել։