Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Պրագմատիզմ, որը չի աշխատի». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Իշխանություններն ամեն ինչ անում են, որ կարողանան հունիսի 20-ի ընտրություններից հետո խորհրդարանում մեծամասնություն ունենալ: Պատճառը պարզ է՝ Նիկոլ Փաշինյանը լավ գիտի՝ եթե դարձավ փոքրամասնություն և վարչապետ դարձավ իր հիմնական մրցակից Ռոբերտ Քոչարյանը, ապա չի բացառվում, որ իր նկատմամբ կարող է քրեական հետապնդում սկսվել ինչպես Արցախյան պատերազմի, այնպես էլ մինչ պատերազմը տեղի ունեցած մի շարք գործընթացների բազմաթիվ դրվագներով: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Նրա խոսքով, սա է պատճառը, որ ամեն գնով փորձում է իր իշխանությունը երկարաձգել: Քաղտեխնոլոգի դիտարկմամբ, սակայն, Փաշինյանի մարզային հավաքները ցույց են տալիս, որ այնքան էլ վստահ չէ իր ուժերի վրա: «Փաշինյանը մտածում է, որ եթե խրոխտ ձայնով հայտարարի, որ բացի իրենից բոլորը պատասխանատու և մեղավոր են, ապա դա իր արդյունքը կունենա: Պատասխանատվությունը փորձում է գցել ուրիշների վրա, որ այդ գործոնն իրենից լրացուցիչ ձայներ չտանի: Հիմա պատասխանատվությունն ուրիշների վրա է դնում, որ նախընտրական կամպանիայի ժամանակ ուրիշները՝ քիչ, իսկ ինքը շատ ձայներ ստանա: Դա պրագմատիզմ է, որը չի աշխատի»,-ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ դա չի աշխատի մասնավորապես մրցակիցների գրագետ աշխատանքի պարագայում:

Միևնույն ժամանակ, քաղտեխնոլոգն այս փուլում քաղաքական ուժերի ակտիվություն չի տեսնում. «Դեռ միայն Նիկոլ Փաշինյանին եմ տեսնում, որը մարզային շրջայցեր է իրականացնում: Մնացածների դեպքում նույն ակտիվությունը չկա, ինչը տարօրինակ է: Իսկ հունիսի 20-ին քիչ՝ երկու ամիս ժամանակ է մնացել: Մյուս ուժերի աշխատանքի բացակայության հետևանքը կարող է լինել իշխող քաղաքական ուժի վերարտադրությունը՝ դաշինքային ինչ-որ ուժերի միջոցով: Իսկ եթե գործող իշխանությունը վերարտադրվեց, այս ընտրությունները ոչինչ չեն տալու: Ինչպես հիմա, այդ դեպքում էլ ներդրումներ չեն լինելու: Իսկ մարդկանց մի մասը Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժի վերարտադրության դեպքում հավանաբար արտագաղթելու շատ մեծ ցանկություն կունենա: Զգալի արտագաղթ կլինի, որովհետև ոչ ոք չի ցանկանա այս իշխանության օրոք գործել, իսկ երկրում էլ ավելի թուլացած հասարակություն կմնա, որը կփորձի ուղղակի գոյատևել: Մեծ հաշվով, հասարակության պոտենցիալը կերևա հունիսի 20-ին, այդ ժամանակ արդեն տեսանելի պոտենցիալ կլինի: Հսկ հիմա փաստացի նախընտրական կամպանիա է»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Ըստ նրա, նախընտրական տրամաբանության մեջ է տեղավորվում նաև իշխող ուժի թիմի պահվածքը: «Թիմի վարքագիծը ցույց է տալիս, որ 2018 թվականին իշխանության եկած այդ երիտասարդները, որոնցից շատերը նաև անկախության սերնդի ներկայացուցիչներ են, իրենց մտածելակերպով ու ծափահարություններով ոչնչով չեն տարբերվում 1930կան թվականներին Ստալինին ծափահարող բոլշևիկներից կամ 1970 թվականներին Բրեժնևին ծափահարող կոմունիստական կուսակցության համագումարի պատվիրակներից: Նրանք ցույց են տալիս իրենց հավատարմությունն իրենց ղեկավարին: Ցույց են տալիս, որ ի շահ իրենց ղեկավարի կանեն ամեն ինչ՝ հույս ունենալով, որ ավելի շատ ծափահարելու դեպքում նախընտրական ցուցակում ավելի լավ տեղեր կստանան: Իրենք ամբողջովին ստրուկի կարգավիճակում են, թեպետ կարող է թվալ, թե երբեմն խիզախ-խիզախ խոսում են»,-նշեց նա:

Արմեն Բադալյանը նկատեց՝ իշխանությունն առաջ է տանում այն թեզերը, որ դուր են գալիս իր ընտրազանգվածին: «Փաշինյանը հնչեցնում է այնպիսի տեսակետներ, որոնք իր ընտրազանգվածի մոտ դրական արձագանքներ են ստանում: Եվ իր ընտրազանգվածը հենց այն հատվածն է, որին նման թեզերը բավարարում են: Երբ, օրինակ՝ ասում ես ծառայության ժամկետները պետք է նվազեցնենք, հույս ես ունենում, որ 18 տարեկանը լրացած անձինք կարող են քեզ ձայն տալ: Եվ այստեղ ևս հարցն այն է, որ եթե մրցակիցները ոչինչ չարեցին, բոլոր թեզերն էլ կաշխատեն»,-նկատեց քաղտեխնոլոգը: Ըստ Արմեն Բադալյանի՝ մրցակիցներից է կախված նաև ենթադրյալ ընտրակեղծիքներով հաջողություններ գրանցելու հանգամանքը:

«Նախ՝ ուզում եմ շեշտել, որ մեզ մոտ գերագնահատվում է վարչական ռեսուրսը: Վարչական ռեսուրսով չես կարող այնքան ընտրակեղծիք անել, որ քեզ թույլ կտա վերարտադրվել: Եթե մրցակիցները բավականին որակյալ քարոզարշավ իրականացնեն, հնարավոր չի լինի վարչական ռեսուրսով մեծ հաջողություն ունենալ: Վարչական ռեսուրսով հնարավոր է ընտրությունների արդյունքները կեղծել 1-3 տոկոսով, ինչը ոչինչ չի տա»,-ասաց Ա. Բադալյանը:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%