ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը կայացել է Կոպիրկին-Ծառուկյան հանդիպումը
ВИДЕОԳագիկ Ծառուկյանը Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը հանդիպել է Սերգեյ Կոպիրկինի հետ: «Հայ-ռուսական քաղաքական, տնտեսական կապերի ամրապնդումն ու շարունակական զարգացումը չունի որևէ այլընտրանք»,-հայտարարել է ԲՀԿ նախագահը: Ռուսաստանի դեսպանը կարևոր է համարել երկկողմ աշխատանքների շարունակականությունը հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում՝ ընդգծելով երկու երկրների միջև դարավոր ու եղբայրական կապերն է՛լ ավելի ամրապնդելուն ուղղված քայլերի անհրաժեշտությունը: Դեսպանն այդ հարցում կարևոր է համարել ինչպես ԲՀԿ-ի, այնպես էլ Գագիկ Ծառուկյանի անձնական դերակատարումը:Քննարկվել են տարածաշրջանում հետպատերազմական իրավիճակը,ռազմագերիների վերադարձի գործընթացին և ներքաղաքական օրակարգին առնչվող հարցեր:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



