Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչումը բացասաբար է ազդել թուրքական լիրայի վրա
ЭКОНОМИКАԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման մասին տեղեկությունը բացասաբար է ազդել թուրքական լիրայի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, թուրքական լիրան ապրիլի 22-ին դոլարի նկատմամբ արժեզրկվել է 2.2 տոկոսով:
Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման պարագայում, ըստ Ahval News-ի, ակնկալվում է, որ կլարվեն վերջին շրջանում ոչ այնքան լավ վիճակում գտնվող թուրք-ամերիկյան հարաբերությունները:
Դրանք վատացել էին այն բանից հետո, երբ Թուրքիան Ռուսաստանից գնել էր S-400 հակահրթիռային համակարգեր, ինչպես նաև ռազմական գործողություններ էր սկսել ԱՄՆ զորքերի հետ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող քուրդ զինյալների դեմ:
Թուրքական լիրան արժեզրկվել էր նաև այն բանից հետո, ինչ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ը Թուրքիային դուրս է հանում «F-35» կործանիչներ մշակելու և ձեռք բերելու ծրագրից:
Թուրքական արժույթը նախորդ տարվա սկզբից մինչև օրս անկում է ապրել 28 տոկոսով, քանի որ ներդրողներն անհանգստացած են կառավարության և Կենտրոնական բանկի կողմից իրականացվող ոչ ստանդարտ տնտեսական քաղաքականությամբ: