Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Մեկը մի՛ տուր, որ երկուսը չուզի». քաղաքացիական նախաձեռնության անդամ

ИНТЕРВЬЮ

Մեծ աղմուկ հանած, վարչապետ Փաշինյանի այցը Սյունիք կրկնվեց նույն կերպ ինչպես վերջերս Եռաբլուր այցելության ժամանակ ժողովրդի պահվածքը. երկու վայրում էլ նույն էր՝ թույլ չտալ մուտք գործել տարածք, սակայն առաջին դեպքում զինվորների հարազատներն էին մերժում վարչապետի մուտքը անմահ Եռաբլուր, իսկ Սյունիքում՝ ողջ ժողովուրդը, ովքեր կենդանի վահան են դարձել ադրբեջանցիների տարածքային նկրտումների ու մեր կառավարության  միջև: Ստեղծված իրավիճակում վարչապետը և իշխանական պատգամավորներից ոմանք հանդես եկան հայտարարություններով, ընդ որում մեղադրում են կազմակերպիչներին և շեշտադրված է պատժել նրանց, մասնավորապես համայնքապետերի և Սյունիքի նախկին մարզպետ՝ Վահե Հակոբյանին, ով ասել է, որ վարչապետը չի այցելել Սյունիք, այլ գաղտագողի է ներխուժել: Հիշեցնենք, որ ապրիլի 22-ի դեպքերին՝ նախորդող ժամերին, արդեն ոստիկանության ուժերի կողմից կան բերման ենթարկվածներ այդ թվում՝ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը: Ստեղծված իրավիճակի մասին իր կարծիքն արտահայտեց «Առաջընթաց Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Խաչիկ Մնացականյանը:

- Պարոն Մնացականյան, վարչապետի Սյունիք այցի և դրան հաջորդող իրադարձություններից ի՞նչ տպավորություն ունեցաք:

- Գիտեք երկու օր առաջ Ադրբեջանի նախագահ՝ Ալիևի արած հայտարարությունը, կապված Զանգեզուրի պատմական Ադրբեջանի հողերի ու նրանց բռնի ուժով հետ վերադարձնելու մասին հոխորտանքն, առաջին հերթին ուղղված էր սյունեցիների տրամադրության ու վախի մթնոլորտ տարածելուն: Դրան հաջորդած ՀՀ վարչապետի այցը Սյունիք՝ ստեղծեց այս լարվածությունը, քանի որ սյունեցիների անվտանգությունը այլևս երաշխավորված չէ, և ուրեմն ստեղծված իրավիճակում պետք չէ որևէ մեկին մեղադրել: Այսօր ոչ միայն սյունեցին այլև ամբողջ հանրապետությունն է մտահոգված մեր երկրի տարածքային ամբողջականության անվտանգության խնդիրներով: Սյունեցիները իրենց մտահոգությունն են արտահայտել այդ եղանակով:

 - Ի՞նչ եք կարծում այս խնդիրը էլ ավելի չի խորացնի վախի ու տագնապի մթնոլորտը Սյունիքի մարզում:

- Սյունիքի ժողովրդի ըմբոստությունը վարչապետի նկատմամբ սպասված էր: Ադրբեջանի կողմը իր պահանջներն է ներկայացնում Հայաստանին, իսկ ՀՀ վարչապետի կողմից դեռ հավասարաչափ հակադարձում  չենք լսել: Բնականբար ոչ ադեկվատ վիճակն ավելի է խորացնում լարվածությունը: Գիտեք բոլոր պատերազմներն ավարտվում են հաղթող և պարտվող կողմերով, բայց այս պահին խոսքը գնում է մեր պետական սահմանների ճշգրտման ու պահպանման մասին: 1994 թվականին էլ Ադրբեջանը պարտվեց, դրանից հետևություններ և վերլուծություններ պետք է արվի, բայց չպետք է ընկճվենք, այլ բոլորը միասին ավելի կառուցողական ծրագրեր պետք է իրականացնենք, խթանենք մեր տնտեսության զարգացմանը՝ ամուր պահելով մեր սահմանները: Սակայն ժողովուդը դեռ չի տեսնում մեր թվարկած բարեփոխումների սկիզբը ՝  հակառակը դեռ զիջումների փուլում ենք: Հայտնի ժողովրդական խոսք կա՝ ասում է «մեկը մի՛ տուր, որ երկուսը չուզի»:

Այս ֆոնին և ուրեմն պատահական չէ մեր հասարակության անվստահությունը վարչապետի նկատմամբ, մեր սյունեցիներն էլ ոչ մի երաշխիք չունենալով, պետության կողմից օժանդակություն, այս կերպ են դրսևորել իրենց: Պետք չէ մոռանանք, որ Ալիևի  հոխորտանքներին վարչապետը որևէ կերպ հակադարձում չտվեց:

- Պարոն Մնացականյան, ի՞նչ եք կարծում, ո՞րն է ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը:

- Պետք է կատարվի վերլուծություն և հետևություններ, որոնք կօգնեն ճիշտ հանգուցալուծման եզրեր գտնելուն , սական  վարչապետը  ցանկացած  հանդիպումների ժամանակ ժողովրդին ասում է իր մեղավորության ու ձախողումների մասին, սակայն ո՞վ պետք է պատասխան տա կորցրած տարածքների, զոհերի, անհետ կորածների ու գերիների համար, քանզի, մեղավորությունն ընդունելով ու շարունակելով նույն գործելավոճը, ժողովրդի մոտ ավելի է առաջացնում անվստահությունը:

- Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինչո՞ւ պետք է վստահի իր երկրի ապագային:

- Գիտեք մինչև 2020 թվականը վարչապետն ասում էր՝ Արցախը չենք հանձնելու, հողերը չենք տալու, կամ լինելու է ժողովրդական հրապարակային հանրաքվե ու բաց քննարկումներ: Սակայն Արցախի 75 %-ը  հանձնվեց առանց ժողովրդական քննարկումների, այս ամենից հետո ի՞նչ երաշխիք կա հետագայում անվտանգության ապահովման համար, որ այլևս նոր տարածքներ չի հանձնելու, և ուրեմն սյունեցիների մտահոգությունը և արձագանքը պետք է ըմբռնել այս ֆոնին:

Հ.Գ. Մի բան դեռ պարզ չէ. Սյունիքում հայհոյանքների տարափը վարչապետին հավասարակշռությունից չհանեց, երբ դրանք ուղղված էին իր ընտանիքին և իրեն, սակայն երբ նրան անվանեցին դավաճան, հողատու վերջինս արձագանքեց: Այստեղից հարց է առաջանում թե նա իրականում, ո՞ր մեկին էր կողմնակից :

Հարցազրույցը՝ Կարինե Սարգսյանի

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%