Զիդանն առաջարկներ ունի մի քանի ակումբներից
СПОРТՄադրիդի «Ռեալի» երկրորդ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը դիտարկում է իսպանական Պրիմերայի ակումբներից մեկը գլխավորելու հնարավորությունը, հաղորդում է AS-ը։ 42-ամյա Զիդանը վերջերս է ստացել մարզչական PRO արտոնագիր։
Ֆրանսիայի եւ «Ռեալի» նախկին աստղը գլխավոր մարզիչի պաշտոն զբաղեցնելու առաջարկներ ունի մի քանի իսպանական ակումբներից։
Իտալացի Կարլո Անչելոտիի հեռանալուց հետո Զիդանը համարվում էր «Ռեալի» գլխավոր մարզիչի թեկնածուներից մեկը, սակայն Արքայական ակումբի ղեկավարությունը ռիսկի չդիմեց։
Սպասվում է, որ իտալական «Նապոլիից» հեռացած Ռաֆայել Բենիտեսն արդեն հունիսի 2-ին կգլխավորի «Ռեալը»։ Իսպանացի մասնագետը հունիսի 1-ին ժամանել է «Ռեալի» մարզաբազա։
1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



