Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Անցել են թույլատրելիի սահմանը, պետականության դեմ աններելի գործողություններ են կատարել». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

2018 թվականից սկսած, երբ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության, փորձում է իր լիազորությունները գերազանցելով՝ հրահանգներ տալ տարբեր կառույցների և պարտավորեցնել, որ բոլորն իրեն ենթարկվեն: Մինչ ներկայիս գործընթացներին անդրադառնալը՝ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց փաստաբան Լուսինե Սահակյանը:

«Այդ գործընթացը սկսվեց դատարաններից ու շարունակվեց նաև հետագայում: Մենք տեսանք, թե Փաշինյանն ինչ գործունեություն ծավալեց դատարանները, նաև ՍԴ-ն կազմաքանդելու ճանապարհին: Այդ գործընթացը շարունակվեց նաև քննչական մարմինների նկատմամբ: Ավելի վաղ կազմակերպված, այսպես կոչված, խորհրդաժողովի ականատես եղանք, որին հրավիրել էր դատախազին և քննչական մարմինների ներկայացուցիչներին: Այնտեղ պահանջներ էր ներկայացնում որոշ անձանց կալանավորման կամ չկալանավորման վերաբերյալ, ինչի իրավունքը ևս չուներ: Բնականաբար, այս ամենն իրավական հետևանքներ ունի: Նույն գործընթացը շարունակեց նաև Սյունիքում, որտեղ հրահանգներ էր տալիս համապատասխան մարմիններին և, որ ամենակարևորն է, քննչական մարմիններին: Մարդկանց նկատմամբ կոշտ միջոցներ ձեռնարկելու, հասարակության համար տեսանելի պատժի ենթարկելու հրահանգ էր տալիս: Մինչդեռ նա պետք է հասկանար, որ իրավունք չունի նման հրահանգներ տալ, առավել ևս այն գործով, որով ինքը պետք է որ հնարավոր տուժողի կարգավիճակ ունենար: Բայց՝ ոչ: Ավելին՝ տեսանք նաև աներձագի պնդումը՝ մարդկանց ստորացուցիչ եղանակներով պատժելու մասին»,-ասաց փաստաբանը:

Նա նշեց, որ վերոնշյալ հրահանգին հաջորդեցին ապօրինի հետապնդումները: «Միևնույն ժամանակ, նա գնաց Սյունիք՝ շատ լավ գիտակցելով սյունեցիների վիճակը, շատ լավ գիտակցելով, թե ինքն իր գործողություններով ինչ վիճակի մեջ է դրել Սյունիքի բնակիչներին: Շատ լավ էր գիտակցում նաև այն, որ լինելու է այն, ինչ եղավ: Բայց կարծում եմ՝ նույնիսկ քիչ եղավ, և իրեն շատ ավելի արժանի իրավիճակներ կարող էին լինել: Համենայն դեպս, սկսվեցին ապօրինի քրեական հետապնդումներ, և անձինք, վատ վերաբերմունքի արժանանալով, քրեական դատավարության օրենսգրքի բոլոր նորմերի խախտմամբ էին բերման ենթարկվում քննչական մարմիններ: Նրանց նաև ապօրինի զրկեցին ազատությունից: Առայժմ դատարանները պահում են իրենց այն մակարդակում, ըստ որի, միայն օրենքին պետք է ենթարկվեն, հետագան էլ կտեսնենք, բայց Ն. Փաշինյանը մնում է իր դիրքերում: Իրեն ընդհանրապես չի հետաքրքրում իրավունքը, չի հետաքրքրում, թե ինքն ինչ լիազորություն ունի, իր լիազորություններն անցնում է, թե չի անցնում: Նա շարունակում է հրահանգներ տալ, և այստեղ, իհարկե, ամենազավեշտալին այն է, որ համապատասխան մարմինները կուրորեն ենթարկվում են նրա պահանջներին: Մի կողմ թողնենք իրավական կողմը: Մարդուն, որի տունը Նիկոլ Փաշինյանը հանձնել է թշնամուն, ստորացուցիչ կերպով ու խոշտանգելով բերում են քննչական մարմին ու ապօրինի քրեական հետապնդում իրականացնում: 40 աստիճան ջերմություն ունեցող անձին անկողնուց հանում ու քննչական մարմին են բերում, և չի հետաքրքրում նաև կորոնավիրուսի հանգամանքը: Մենք հասկացա՞նք, թե քանի ոստիկան, քննիչ ու այնտեղ գտնվող անձ վարակվեց: Ոչնչի առաջ կանգ չեն առնում: Ես այլևս իրենցից սպասելիք չունեմ, որովհետև անցել են թույլատրելիի սահմանը, և իրենք ուղղակի հետադարձ չունեն: Սա գիտակցում են նաև իրենք: Այս մարդիկ հակասահմանադրական ճանապարհով նույնիսկ Սահմանադրություն են փոխել, և այդ անձանցից ավելին սպասել հնարավոր չէ»,-նշեց մեր զրուցակիցը:

Լուսինե Սահակյանի դիտարկմամբ, իշխանության ներկայացուցիչներն արդեն բացահայտ են արտահայտվում իրենց անօրինականությունների մասին, որոնք նաև այլ ուղերձներ ունեն: «Ապօրինի հրահանգներն արդեն բացահայտ են տրվում: Ակնհայտ է նաև, որ մարդկանց նկատմամբ այդ հրապարակային վատ վերաբերմունքն ուղղակի հրահանգների արդյունքում է իրականացվում: Այսինքն, ինքը փորձում է ուղղակի վախեցնել հասարակությանը, որպեսզի իր դեմ պայքար չլինի, բայց արդեն չի հասկանում, որ սահմանը հատել է: Ինչպե՞ս կարող է սյունեցիներին կանգնեցնել: Սյունեցին ամեն օր իր տնից դուրս է գալիս ու իր հարևանությամբ թշնամուն է տեսնում, ինքն այլևս կորցնելու ոչինչ չունի: Նիկոլ Փաշինյանն ամեն անգամ հենց սյունեցիներին է ուզում կոտրել, որովհետև իրեն թվում է, թե սյունեցիներին կոտրելու դեպքում մնացածին արդեն կկոտրի, բայց դա հնարավոր չէ: Սյունեցիներին կոտրել հնարավոր չէ, իսկ, ընդհանրապես, մտածող մարդիկ ամեն ինչ հասկացել են, ու նրանց էլ հնարավոր չէ կոտրել: Իրենք հասան նրան, որ ժողովուրդն այլևս չափ ու սահմանն էլ է կորցրել: Ու եթե մի քանի հոգի էին իրենց անվանում այն բառերով, որոնցով անվանեցին Սյունիքում, շատացող ձերբակալություններին զուգահեռ այդ մարդկանց շրջանակը մեծանում է»,-ասաց նա:

Մեր զրուցակիցը շեշտեց իշխանության այս փուլում ունեցած նպատակների մասին: «Հստակ քաղաքական հետապնդումների հետ գործ ունենք: Իհարկե, ինձ համար Ն. Փաշինյանի խոսքն այլևս արժեք չունի, որովհետև անընդհատ սուտ է ասում, բայց եթե, ըստ իր հայտարարության, ընտրություններ են սպասվում, ապա ընտրությունների նախաշեմին փորձում է կատարել գործողություններ, որոնցով առնվազն կչեզոքացնի այն անձանց, որոնք կփորձեն պայքարել իր դեմ: Մյուս նպատակն էլ վախի մթնոլորտի տարածումն է նաև հասարակության մյուս հատվածների վրա: Փորձում է նաև ամբողջ ծավալով հնազանդեցնել այն կառույցներին, որոնք կոչված են պաշտպանել օրենքն ու իրավունքը, որ սպասվելիք ապօրինություններն էլ իրեն թույլատրելի լինեն: Մեծ հաշվով, արդեն կատարել են այնպիսի գործողություններ, որով, ինչպես նշեցի, անցել են սահմանը ու այլևս հետադարձ չունեն. իրենք մեր հայրենիքն են հանձնել, իրենք պետականության, նաև իրավունքի դեմ այնպիսի գործողություններ են կատարել, որ այդ ամենն այլևս աններելի է:

Իրենք, դա գիտակցելով, այսօր նման վարքագիծ են դրսևորում: Ավելին ասեմ, իշխանության են եկել անձինք, որոնք իրենց կյանքում երբեք չեն հաջողել և պարզապես հանկարծակի հայտնվել են իշխանության մեջ: Ու այնպես չէ, որ իշխանությունը թողնելու դեպքում գնալու տեղ ունեն թե՛ իրենց, թե՛ ապագայի տեսանկյունից: Իրենք, ոչինչ լինելով ու որևէ տեղ չհաջողելով, իշխանության են եկել և հիմա պետք է փորձեն պահել այդ իշխանությունը, որովհետև հասկանում են, որ գնալու տեղ չունեն: Նաև հասկանում են, որ այնքան ապօրինություններ ու հանցագործություններ են արել, որ վաղ թե ուշ պատասխան են տալու: Սա է պատճառը, որ կառչել են աթոռներին և չեն հեռանում»,ընդգծեց փաստաբանը: Ինչ վերաբերում է դատաիրավական համակարգին, Լուսինե Սահակյանը նշեց, որ միայն դատական համակարգն է, որ դրական իմաստով դեռ բացառություն է և գործում է բացառապես օրենքին ենթարկվելու համատեքստում: «Մյուս կառույցներում թեպետ ստեղծված իրավիճակի շուրջ շատ մեծ վրդովմունք կա, բայց, միևնույնն է, նրանք դեռ պատվեր են կատարում ու դեռ ենթարկվում են: Ես երբևէ չեմ տեսել այնպիսի իրավիճակ, երբ այդ համակարգերում այդ աստիճանի դժգոհություն լինի իշխանությունից:

Միշտ էլ որոշակիորեն սահմանը անցել են, բայց այս աստիճանի երբեք չի եղել: Հիմա իրավունքը, օրենքները ջնջել ու գցել են մի կողմ ու կատարում են այն, ինչ ցանկանում է Ն. Փաշինյանը: Չգիտեմ՝ ուր կհասնենք այսպես: Միգուցե համակարգերում առկա վրդովմունքից բխող «պայթյուն» լինի, և այդ անձինք ուղղակի չենթարկվեն այդ պահանջներին ու չկատարեն դրանք: Բայց եթե իրենք շարունակեն կատարել այդ պահանջները, պետք է հասկանան՝ Ն. Փաշինյանի ու մյուս իշխանավորների հետ պատասխանատու են լինելու: Վերջին հաշվով, պետք է ընտրություն կատարեն՝ ցանկանո՞ւմ են պատասխանատու լինել, թե՞ ոչ: Բողոքը պետք է գործողություններով արտահայտվի, իսկ ծածուկ բողոք արտահայտելով ու միևնույն ժամանակ իշխանության կամքը կատարելով՝ համահավասար պատասխանատու են դառնում»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%