Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Մենք ոչինչ չենք կարող անել, եթե չկարողանանք ազատվել այս իշխանություններից»․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինվորականները շարունակում են տարբեր տեսակի սադրանքների դիմել: Նրանք կրակոցներ էին արձակել նաև Ստեփանակերտի ու Արցախի մի քանի համայնքների բնակելի տների ուղղությամբ: Զուգահեռ՝ Ալիևը շարունակում է կոշտացնել իր հռետորաբանությունը՝ հայտարարելով, որ եթե Հայաստանը չուզենա Զանգեզուրի միջանցք ստեղծել, ապա իրենք դա կանեն ուժով։ Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանն իրավիճակը դիտարկում է՝ հաշվի առնելով նախ աշխարհաքաղաքական իրողությունը, որից և բխում են Թուրքիայի ու Ադրբեջանի քայլերը:

«Դեռ 18-րդ դարում անգլոսաքսերը մի մարտավարություն էին կիրառում. ունեին իրենց ծովահենները, որոնք հենց Բրիտանիայի շահերից բխող գործողություններ էին կատարում: Այսօր աշխարհում ստեղծվել են մի քանի պետություններ, որոնք, կարծես, թեպետ չեն խրախուսվում անգլոսաքսերի կողմից, բայց կատարում են այն գործողությունները, որոնք իրենց պետք են: Այս տեսանկյունից նրանց համար շատ կարևոր է Հարավային Կովկասում հակառուսական ալ յանսը, որն արդեն ստեղծվել է՝ ի դեմս Ադրբեջանի և Թուրքիայի, և որոնք մշտապես անհանգստացնելու են Ռուսաստանին»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Նա հիշեցրեց դեռ 1992 թվականին Ռուսաստանի կողմից Թուրքիային արված զգուշացումն առ այն, որ եթե իրենք խառնվեն հայ-ադրբեջանական հակամարտությանը, ապա դրան համաշխարհային պատերազմ կհետևի: «Այդ սպառնալիքից հետո միայն թուրքերը չմտան Հայաստան: Հիմա նույն քաղաքականությունն է, ինչն այն տարիներին: Եթե չլինեին ռուսական խաղաղապահները, չէին լինելու նաև Արցախից մնացած հատվածները: Մեծ հաշվով, Ադրբեջանը, ինչպես նաև Թուրքիան երկու խնդիր են փորձում լուծել. առաջինը խոշոր աշխարհաքաղաքական խնդիրն է, և այդ առումով Հայաստանը վերացնելն ու նոր օսմանական կայսրություն ստեղծելն իրենց շահերից է բխում: Բացի այդ, մեկ խնդիր էլ կա: ԱՄՆ-ն մեծ գումարներ է տվել Ադրբեջանին, որ իրենց մոտ քաղաքացիական հասարակություն ստեղծեն: Սա շատ վտանգավոր ձևակերպում է, որովհետև մենք գիտենք, թե ինչ է նշանակում քաղաքացիական հասարակություն, օրինակ՝ Ուկրաինայում: Այս իմաստով Թուրքիան և Ադրբեջանը կատարում են նույն ֆունկցիան, ինչը կատարում է Ուկրաինան՝ Ռուսաստանի դեմ»,-ասաց նա:

Քաղաքագետը հիշեցրեց նաև Թուրքիայի ցեղասպան քաղաքականության ու այն մասին, որ մենք մեր քաղաքակրթական արժեքներով անհամատեղելի ենք թուրք-ադրբեջանական գաղափարների ու արժեհամակարգի հետ. «Թուրքիան և Ադրբեջանը մշտապես սպառնալու են ՀՀ-ին և Արցախից մնացած մասին, և այն, ինչ անում են, միանգամայն բխում է թե՛ իրենց, թե՛ իրենց մոտ ներմուծված անգլոսաքսոնյան շահերից»: Քաղաքագետը շեշտեց նշվածից բխող վտանգի մասին՝ միևնույն ժամանակ նշելով, որ Հայաստանից համարժեք արձագանքի խնդիր կա. «Հայաստանից համարժեք արձագանք չկա ու, ըստ ամենայնի, չի կարող լինել, քանի որ հանրապետությունը գտնվում է օտարերկրյա կազմակերպությունների կողմից նշանակված մարդկանց կառավարման ներքո: Նիկոլ Փաշինյանն այս առումով կատարում է ինչ-որ պարտականություններ և իդեալական է կատարում: Հոգեբանական ու մտավոր խնդիրներ ունենալով՝ նա դեռ մի բան էլ ավելին է անում, քան իրեն հրամայում են անել: Այնպես որ, չպետք է մտածել, որ մի օր այս իշխանություն կոչվածը ադրբեջանա-թուրքական սպառնալիքների դեմ կարող է ադեկվատ գործել»:

Ինչ վերաբերում է այս փուլում հնարավոր ելքերին, մեր զրուցակիցը շեշտեց Ռուսաստանի հետ կապերը խորացնելու կարևորության մասին: Գագիկ Հարությունյանի խոսքով, պատմությունը ցույց է տվել, որ երբ այդ կապը կտրվում է, մենք լուրջ խնդիրներ ենք ունենում:«Հիմա էլ եթե չլինեին ռուսական սահմանապահները, մենք այսօր ընդհանրապես այլ իրադրության մեջ էինք հայտնվելու: Եթե չլիներ 102-րդ ռազմաբազան Գյումրիում, ապա ընդհանրապես կարելի էր չխոսել ՀՀ-ի մասին: Այդ դեպքում Երևանի փողոցներում ասկյարներ էին ման գալու: Հիմա, հաշվի առնելով թե՛ նշվածը, թե՛ հայ-ռուսական քաղաքակրթական կապերը, մենք պետք է ձգտենք առավել ու հնարավորինս սերտ կապեր հաստատել Ռուսաստանի հետ: Հակառակ պարագայում, լինելով փոքր, քաղաքակիրթ ազգ ու շրջապատված լինելով օսմանյան վտանգով, մեզ շատ դժվար է լինելու: Դա ցույց է տվել նաև պատմությունը: Մյուս կողմից էլ՝ մենք ոչինչ չենք կարող անել, եթե չկարողանանք ազատվել այս իշխանություններից»: Ինչ վերաբերում է Ալիևի վերոնշյալ հայտարարությանը, Սյունիքին սպառնացող հնարավոր վտանգին, քաղաքագետը շեշտեց, որ նման հայտարարություններն այսօր հոգեբանական ազդեցության դեր են կատարում: Մյուս կողմից՝ այս պարագայում ևս քաղաքագետը ռուսական զորքերի տեղակայմանն այլընտրանքը չի տեսնում: «Եթե Սյունիքը հանձնենք, կհանձնենք ամբողջ Հայաստանը: «Մեղրիի միջանցքը» Թուրքիայի վիլայեթ դառնալ է ենթադրում. սրանք խոսքեր չեն, կարող են լինել իրողություն՝ իրենց ամենայն սրությամբ ու դաժանությամբ»,-հավելեց քաղաքագետը:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%